Եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կանեն. Թրամփը՝ Գրենլանդիան ձեռք բերելու մասին

Լուրեր

01.07.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ձեռք բերի Գրենլանդիան, այլ ոչ թե վարձակալի այն՝ պնդելով, որ Արկտիկական տարածքը պաշտպանական միջոցներ չունի և զգուշացնելով, որ Ռուսաստանը կամ Չինաստանը կմիջամտեն, եթե Վաշինգտոնը չգործի, մի քայլ, որը, նրա խոսքով, կարևոր է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգության համար, գրում է Fox News-ը։

Կիրակի երեկոյան Air Force One-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփին հարցրել են  Գրենլանդիայի մասին և այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն առաջարկ է արել Դանիայից տարածքը ձեռք բերելու համար։

«Ես դա չեմ արել։ Գրենլանդիան պետք է գործարք կնքի, քանի որ Գրենլանդիան չի ցանկանում տեսնել Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից տարածքը գրավելու փորձերը», – ասել է  նա։

«Ըստ էության, նրանց պաշտպանությունը երկու շան սահնակ է։ Գիտե՞ք դա։ Գիտե՞ք, թե ինչ է նրանց պաշտպանությունը։ Երկու շան սահնակներ։ Մինչդեռ, դուք ունեք ռուսական ականակիրներ և սուզանավեր, ինչպես նաև չինական ականակիրներ և սուզանավեր ամենուրեք ։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, և եթե դա ազդի ՆԱՏՕ-ի վրա, ապա դա ազդի նաև ՆԱՏՕ-ի վրա: Բայց, գիտեք, նրանք մեր կարիքը  ավելի շատ են զգում, քան մենք նրանց, ես դա ձեզ հիմա կասեմ»,- նշել է Թրամփը:

Նա նաև հստակեցրել է, որ իր վարչակազմը չի խոսում Գրենլանդիան կարճաժամկետ վարձակալության տալու մասին, այլ միայն դանիական տարածքը ձեռք բերելու մասին։

«Եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կանեն, և դա տեղի չի ունենա, քանի դեռ ես նախագահ եմ», – ասել է  Թրամփը։

Այս մեկնաբանությունները հաջորդում են Գրենլանդիայի ղեկավարության կողմից նորացված հակադարձմանը, որը մերժել է  Թրամփի և նրա վարչակազմի անդամների կոչերը՝ ԱՄՆ-ին վերահսկողություն սահմանելու կղզու նկատմամբ։

Թրամփի վարչակազմի մի քանի պաշտոնյաներ կրկնել են նախագահի դիրքորոշումը՝ պնդելով, որ Գրենլանդիայի ռազմավարական դիրքը ԱՄՆ-ի վերահսկողությունը դարձնում է ազգային անվտանգության հրամայական։

Ըստ The Associated Press-ի՝ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը և չորս կուսակցական առաջնորդներ ուրբաթ երեկոյան հայտարարել են, որ կղզին որևէ հետաքրքրություն չունի ԱՄՆ-ի կամ Դանիայի մաս կազմելու հարցում։

«Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ, մենք չենք ուզում լինել դանիացիներ, մենք ուզում ենք լինել գրենլանդացիներ», – ասել են առաջնորդները՝ հավելելով, որ Գրենլանդիայի «ապագան պետք է որոշի գրենլանդացի ժողովուրդը»։

Հայտարարության մեջ նաև քննադատվել է Վաշինգտոնի հռետորաբանությունը կղզու նկատմամբ։ «Որպես Գրենլանդիայի կուսակցության առաջնորդներ, մենք կցանկանայինք ևս մեկ անգամ ընդգծել մեր ցանկությունը, որ Միացյալ Նահանգների կողմից մեր երկրի նկատմամբ արհամարհանքը դադարեցվի», – ասվում է հայտարարության մեջ։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը անցյալ շաբաթ զգուշացրել էր, որ Թրամփի անեքսիայի վերաբերյալ մեկնաբանությունները կարող են սպառնալ ՆԱՏՕ-ին՝ ասելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն փաստացի կվերջացնի դաշինքը և Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գոյություն ունեցող անվտանգության շրջանակը։

«Եթե ԱՄՆ-ն որոշի ռազմական ճանապարհով հարձակվել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, ապա ամեն ինչ կդադարի», – դանիական TV2 հեռարձակողին ասել էր Ֆրեդերիկսենը։

Նիլսենը նույն օրը ընդգծել էր  այդ դիրքորոշումը՝ Facebook-ի իր գրառման մեջ նշելով, որ Գրենլանդիան «գերտերությունների հռետորաբանության առարկա չէ»։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի