Սփյուռքի մեր հայրենակիցներին խաթարված ձևով է ներկայացվում ճշմարտությունը․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

«Անցյալ տարի, իհարկե, մեծ էր աշխատանքը սփյուռքում՝ այցերի միջոցով և նաև հյուրերին ընդունելու միջոցով, որտեղ մենք փորձում էինք մեր հայրենակիցներին պարզաբանել, բացատրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ինչ զարգացումներ են տեղի ունենում, ինչ է «Իրական Հայաստան»-ի կոնցեպտը, ինչու երկրում հսկայական դժգոհություն կա Հայ առաքելական եկեղեցու վերնախավի հայտնի անձանց հետ կապված, որովհետև սփյուռքում բնակվելով՝ մեր հայրենակիցները մի քիչ այլ տեսանկյունից են նայում, և իրենց էլ շատ խաթարված ձևով է ներկայացվում ճշմարտությունը»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա ընդգծել է՝ ուժեր կան, որոնք «օր ու գիշեր զբաղվում են նման զարգացումները թյուր ձևով ներկայացնելով», որն ազդում է սփյուռքում բարոյահոգեբանական իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի հետ կապերի վրա։

«Անցյալ տարի նաև անցկացրինք մեր առաջին մշակութային համաժողովը ֆրանսահայ հայրենակիցների հետ համագործակցաբար, որի ընթացքում 250 մշակույթի գործիչներ հավաքվեցին Հայաստանում և խոսեցին մշակույթի հետ կապված տարատեսակ հարցերի մասին, բոլոր այն խնդիրների մասին, որոնք մշակույթը կարևոր են դարձնում մեր ազգի համար, ոչ միայն սփյուռքում, այլ նաև Հայաստանում»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։