Ադրբեջանից Հայաստան ևս 48 վագոն նավթամթերք է ուղարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.01.2026 | 15:56
Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բիլաջարի կայարանից Հայաստան է ուղարկվել 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք, ընդհանուր առմամբ՝ 2698 տոննա բեռ (48 վագոն)։
Նշենք, որ ադրբեջանական նավթամթերքի առաջին մատակարարումը Հայաստան իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Բեռը ներառում էր 1220 տոննա AI-95 բենզին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի