«Սամվել Կարապետյանին ուզում են սևացնել»․ Դավիթ Ղազինյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին և Ռոմանոս Պետրոսյանին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր կողմից տրված համակարգը, որի մասին այդքան խոսվում է, ուղղակի թույլ չի տալիս հավելագրում անել և անցնցում անցնել առաջ․ այսպես արձագանքեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը այսօրվա ասուլիսում՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք՝ գործադիրի ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր․ «Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, չկա գոնե մի հիմնարկ, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»։

Ղազինյանի խոսքով՝ նման հայտարարությունները մերկապարանոց են, նպատակն էլ գործարար Սամվել Կարապետյանի անունը սևացնելն է․ «Գոնե այդ ոլորտը ես եմ սպասարկել տարիներ շարունակ, ու ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ համակարգվածություն գոյություն չի ունեցել։ Իսկ որպեսզի հասնեն վերև, պետք է լինի համակարգված կոռուպցիա։ Դա նույն է, որ, օրինակ, ՊԵԿ համակարգում ինչ-որ մեկը կոռուպցիոն սխեմայի մեջ լինի, ՊԵԿ նախագահին ասեն՝ դու հանցագործ ես, դու պետք է գնաս»։

Նա անդրադարձել է նաև Վարդաշեն ենթակայանում բռնկված հրդեհին։ Նրա խոսքով՝ ենթակայանի վերանորոգման համար «Տաշիր» ընկերությունների խմբից են ձեռք բերվել անհրաժեշտ սարքավորումները․ «Պարոն Կարապետյանին են խնդրել։ Նա էլ փաստաբանի միջոցով այնտեղից ասել է՝ տվեք։ Հաշվի առնելով միայն և միայն, որ մեր ժողովուրդը շատ երկար օրեր մնալու էր առանց հոսանք։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից, իսկ արդեն պատկերացրեք՝ Լարս, մյուս-մյուս խնդիրները»։

Ղազինյանը խոսեց նաև ՀԷՑ ժամակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝  ընկերության տնօրենների խորհրդի պարգևատրումների վերաբերյալ հրապարակումներին։

Հիշեցնենք՝ Պետրոսյանը գրել էր, որ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.585.015,00 (երեք հարյուր քառասունյոթ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար տասհինգ) ՀՀ դրամ աշխատավարձ (հարկերը ներառյալ)․ «ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն «իրենց ձևով» ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։

«Երբ որ հանձնաժողովի նախագահին հարց են տալիս, ասում են՝ իսկ այդ պարգևավճարները տնօրենների խորհրդի մտնո՞ւմ է սակագնի մեջ, թե՝ ոչ, այն ժամանակ ասում էր՝ դե վարույթ է ընթանում, չեմ կարող պատասխանել, չնայած դա վարույթին բացարձակ չի խանգարում։ Հիմա այսօր հարցրեք՝ մտնո՞ւմ է, թե՝ ոչ։ Լավ, ինչքա՞ն կարելի է խաբել։ Չի մտնում, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Սամվել Կարապետյանին ուզում են սևացնել։ Այդ ճանապարհին որևիցե խտրականություն չեն դնում միջոցների մեջ, պարզ խաբում են։ Չկա։ Սամվել Կարապետյանը իր միջոցներից գնահատում է տնօրենների խորհրդի աշխատանքը և տալիս է պարգևավճար»,- նշեց նա։

Եվգենյա Համբարձումյան