ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա. ՀՀ ԿԲ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։

ՀՀ կենտրոնական բանկից մանրամասնում են, որ ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է իրավական հստակություն և միջազգային ստանդարտների հետ ներդաշնակություն։ ISDA-ի անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը և կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։

«Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա հիմնված պայմանագրեր։

Բացի այդ՝ այն նպաստում է ֆինանսական շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ ASDA-ի ներդրումը ուղղված է ածանցյալ գործիքների, ռեպո և արժեթղթերի ֆինանսավորման գործարքների զարգացմանը՝ նվազեցնելով իրավական ռիսկերը և բարձրացնելով շուկայի մասնակիցների վստահությունը։ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը լրացուցիչ ամրապնդում է այս գործընթացը՝ ստեղծելով վստահելի միջավայր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների համար և խթանելով համաշխարհային պրակտիկային համապատասխան ռիսկերի կառավարման մշակույթի տարածումը Հայաստանում»,– ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը և ASDA ստանդարտ պայմանագրի ներդրումը համատեղորեն հանդիսանում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների արդիականացման կարևոր քայլ, նպաստում են շուկայի թափանցիկությանը, գործարքների կանխատեսելիությանը և Հայաստանի ֆինանսական համակարգի մրցունակության բարձրացմանը միջազգային մակարդակում։