Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է Հալեպում հրադադարի մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ հայտարարել է Հալեպում հրադադարի մասին՝ բանակի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպել են փախչել իրենց տներից, գրում է France 24-ը։

Սիրիական կառավարական ուժերը երեքշաբթի օրվանից ի վեր կռվում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի գլխավորած «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) դեմ երկրի երկրորդ քաղաքում։ Բռնության հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

«Բնակելի թաղամասերում նոր ռազմական էսկալացիան կանխելու համար Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի մոտակայքում հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտնում ժամը 3:00-ից»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Սիրիայի ՊՆ-ն նշում է, որ նպատակն է՝ մարտերի պատճառով տեղահանված քաղաքացիական անձինք հնարավորություն տալ «վերադառնալ և վերսկսել իրենց բնականոն կյանքը անվտանգության և կայունության մթնոլորտում»։

Հալեպի նահանգապետ Ազզամ Ալղարիբը պետական SANA լրատվական գործակալությանը հայտնել է, որ ստուգել է Աշրաֆիե թաղամասում անվտանգության միջոցառումները։

Քրդական ուժերի կողմից կառավարության հայտարարությունների վերաբերյալ անհապաղ մեկնաբանություններ չեն եղել։

AFP-ի թղթակիցը հայտնել է, որ քրդաբնակ Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ շրջաններում մինչև հինգշաբթի գիշերը կատաղի մարտեր են ընթացել։ Սիրիայի զինվորականները հրահանգել էին այդ թաղամասերի քաղաքացիներին լքել տարածքը մարդասիրական միջանցքներով՝ նախքան գործողությունը սկսելը։ Պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ մոտ 16,000 մարդ փախել է։

Մազլում Աբդին, որը ղեկավարում է SDF-ը, ասել է, որ քրդական տարածքների վրա հարձակումները «խաթարում են փոխըմբռնման հասնելու հնարավորությունները», մի քանի օր անց այն բանից հետո, երբ նա այցելել էր Դամասկոս՝ մարտ ամսվա ինտեգրման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։

Համաձայնագիրը նախատեսված էր իրականացնել անցյալ տարի, սակայն տարաձայնությունները, այդ թվում՝ քրդերի ապակենտրոն կառավարման պահանջները, խոչընդոտել են առաջընթացը։

Թուրքիան էլ, որը Սիրիայի հետ ունի 900 կիլոմետրանոց սահման, սկսել է հաջորդական հարձակողական գործողություններ՝ քրդական ուժերին սահմանից դուրս մղելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի