Ռուսաստանը «Օրեշնիկ»-ով հարվածել է Լվովի մարզին. ՌԴ-ն ՊՆ-ն դա անվանել է Պուտինի նստավայրի վրա հարձակման պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
Բոլորը

Ռուսական զորքերը Լվովում կարևոր ենթակառուցվածքային օբյեկտին հարվածել են բալիստիկ հրթիռով, հավանաբար՝ «Օրեշնիկ»-ով, գրում է Meduza-ն։

Քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է հարվածի մասին։ Նա ասել է, որ Լվովում օդային հարձակման տագնապի ազդանշանի հնչելուց հետո լսվել են մի շարք պայթյուններ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ հարված է հասցվել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի։ «Դեռևս անհայտ է՝ արդյոք դա «Օրեշնիկ» հրթիռ էր։ Զինվորականները կտրամադրեն տեղեկատվություն», – հավելել է նա։ Հարվածի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի «Արևմտյան» հրամանատարությունը հայտարարել է, որ հունվարի 8-ին, ժամը 23:47-ին, ռուսական ուժերը բալիստիկ հրթիռով հարվածել են Լվովում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներին: «Օդային թիրախը շարժվում էր մոտավորապես 13,000 կիլոմետր ժամ արագությամբ բալիստիկ հետագծով», – ասվում է հայտարարության մեջ: Հրթիռի տեսակը կորոշվի դրա բոլոր բաղադրիչների ուսումնասիրությունից հետո:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդագրության բաժնի պետ, գնդապետ Յուրի Իգնատը հայտարարել է հրթիռի արձակման մասին Աստրախանի մարզի Կապուստին Յար զորավարժարանից։

«Կար բալիստիկ հրթիռների սպառնալիքի մասին նախազգուշացում։ Արձակումները, հավանաբար, տեղի են ունեցել Ռուսաստանի Կապուստին Յար զորավարժարանից։ Այնուհետև պայթյուններ են լսվել Լվովի մարզում», – ասել է Իգնատը։

Ռուսական Z-ալիքները նույնպես հաղորդում են Լվովի վրա «Օրեշնիկ»-ով հարվածի մասին։

Ըստ «Два майора» տելեգրամ ալիքի՝ «նախնական թիրախը խոշոր գազապահեստարանն էր կամ դրա ցամաքային ենթակառուցվածքը»։ Wargonzo ալիքը հաղորդում է, որ հարվածի թիրախը Ստրիի գազային տերմինալն էր՝ Եվրոպայի ամենամեծ գազապահեստարանը։

Ուկրաինական խմբերը նույնպես հաղորդում են, որ հարվածի թիրախը Ստրին է եղել, որը գտնվում է Լվովից մոտավորապես 70 կիլոմետր հարավ։

Ռուսաստանի նախորդ հարվածը «Օրեշնիկ» համակարգով հասցվել էր Դնեպրի «Յուժմաշ» գործարանին 2024 թվականի նոյեմբերին։

Ռուսական զորքերը գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են Կիևի վրա։ Տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ չորս մարդ զոհվել է, իսկ ավելի քան 10-ը՝ վիրավորվել։ Կիևի մի քանի թաղամասերի տներում հրդեհներ են բռնկվել։

Հունվարի 9-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը, «ի պատասխան Կիևի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակման»,  «մասշտաբային հարված են հասցրել, այդ թվում՝ «Օրեշնիկ» հրթիռով, Ուկրաինայի կարևորագույն օբյեկտների դեմ»։

Նշվում է, որ «հարվածի նպատակներն իրագործվել են»։ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Վլադիմիր Պուտինի Վալդայի նստավայրի վրա։

Ռուսաստանը որևէ հաստատում չէր տրամադրել հարձակման վերաբերյալ։ Մի քանի օր անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի հավատում Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարձակման մասին հաղորդագրություններին։ «Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել։ Ինչ-որ բան տեղի է ունեցել [նստավայրի] մոտակայքում, բայց դա դրա հետ որևէ կապ չունի», – ասել էր  նա։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի