Բյուջեն սկսվում է, երբ շամպայնի բաժակներ ենք բարձրացնում. այդ պահին բյուջեում 0 է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
Բոլորը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել ու ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները։ Նա ասաց, որ տարվա ընթացքում եկամուտների կանխատեսումն ավելացրել են։

«Կանխատեսումից մի քիչ պակաս ենք հավաքել, բայց ի սկզբանե պլանավորածից հավաքել ենք ավելին, այսինքն՝ բյուջեն գերակատարվել է»,- նշեց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր՝ Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով։

«Մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն ու բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ Հայաստանում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև՝ տնտեսական համակարգը։

«Կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, մյուս կողմից՝ Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Հայաստանում մարդն օբյեկտից վերածվել է սուբյեկտի։

«Հայաստանում բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին։ Հայաստանի քաղաքացին որ պահին ուզենա՝ կարող է հեղափոխություն անել, որովհետև մենք 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել՝ պարզապես չկա այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը»,- հավաստիացրեց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը պայմանավորված է նաև տարածաշրջանային ու արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։

«Խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես պետք է վերափոխվի, ինչը հենց այսօր մեր աչքի առաջ տեղի է ունենում»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։