ՊՆ-ն հայտնել է 2026-ի վարժական հավաքների ժամանակացույցը

Լուրեր

07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ կանցկացվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար։

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հավաքների անցկացման օրերը`

1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.
2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.
3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.
4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.
5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.
6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.
7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Ըստ ՊՆ-ի՝ վարժական հավաքների անցկացման համար անհրաժեշտ է 3 մլրդ 111,5 մլն դրամ, սակայն Պաշտպանության նախարարության բյուջեում նախատեսված է 2 մլրդ 564 մլն դրամ։

Գերատեսչության փոխանցմամբ` 547 մլն դրամի պակասորդի, ինչպես նաև վարժական հավաքների մասնակիցների սննդի, հանդերձանքի և այլ ծախսերի մասով ֆինանսական միջոցների աղբյուր կհանդիսանան ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակներում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվող հաստիքներով պայմանավորված անձնակազմի վարձատրության ֆոնդի տնտեսված միջոցները:

 

Նարեկ Կիրակոսյան