Զոհված զինծառայողների մայրը նստացույց է անում Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երկու որդիներին կորցրած Ալլա Ստեփանյանը Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է իրականացնում։ Սևազգեստ կինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում։

«Ինձ անհրաժեշտ է, որ ես այս հարցով հանդիպեմ Փաշինյանին, ինձ թվում է՝ միայն ինքը կարող է այս հարցին լուծում տալ»,- նշում է որդեկորույս մայրը։

Ալլա Ստեփանյանի խոսքով՝ որդիների շիրմաքարերը պատրաստելու համար նա 12 հազար դոլար է փոխանցել մի տղամարդու, որը, սակայն, չի կատարել պայմանավորվածությունը և յուրացրել է գումարը։ Կինը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, որը վարույթ է ընդունվել։

Գործն այժմ գտնվում է Աջափնյակի քրեական դատարանում, սակայն Ալլա Ստեփանյանը դժգոհ է քննության ընթացքից․ նրա խոսքով՝ դատական նիստերը պարբերաբար տապալվում են մեղադրյալի պաշտպանի չներկայանալու պատճառով։ Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 20-ին։ Մինչ այդ որդեկորույս մայրը հույս ունի, որ վարչապետը կընդունի իրեն։

«Հույս ունեմ, որ կընդունի, հույս ունեմ, որ իմ հարցին անհապաղ լուծում կտան, որովհետև էսօր 12,000 դոլարն ամեն ինչ կորցրած մարդու համար չափազանց շատ մեծ գումար է։ Էն էլ այն դեպքում, երբ որ ես դա ո՛չ տոկոսով եմ տվել, ո՛չ պարտքով եմ տվել, ես տվել եմ իմ երեխեքի քարերը սարքելու համար»,- հուսահատ նշում է կինը։

Որդեկորույս մայրը դիմել է նաև Արդարադատության նախարարություն, սակայն ստացել է պատասխան, որ հարցը նախարարության գործառույթների շրջանակում չէ, և իրեն առաջարկվել է դիմել Դատախազություն։

«Դատախազություն չեմ դիմել մի պարզ պատճառով․ դատախազությունը կասեր՝ դիմեք դատարան։ Այ սենց՝ դիմե՛ք, դիմե՛ք, դիմե՛ք, ու մինչև վերջ՝ դիմե՛ք։ Իսկ Արման Նահապետյանը, որ խաբեությամբ էդ գումարը տարել ա, իր համար ման ա գալիս, անգամ Եռաբլուր ա գնում, առանց ամաչելու, ու ազատ ման ա գալիս։ Ես ոչ մի կառույց չեմ ուզում դիմեմ, ես էսօր ուզում եմ հանդիպում դատախազի ու Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Ալլա Ստեփանյանը։

Նա այսօր ինչպես Փաշինյանի, այնպես էլ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպելու դիմում-նամակ հանձնեց կառավարության ու դատախազության ընդունարան։

Նշենք, որ  գործի նյութերի համաձայն՝ Արման Սերգեյի Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա.Ս-ից տեղեկանալով վերջինիս որդիներ՝ Ս. և Ա. Ս.-ի 2023 թվականի սեպտեմբերի 19֊ին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի ժամանակ զոհվելու և Եռաբլուրում գտնվող նրանց գերեզմանները և շիրմաքարերը պատրաստելու Ա.Ս-ի նախաձեռնության մասին՝ խաբեությամբ Ա.Ս.-ից խոշոր չափերի 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք, ընդհանուր 4.807.000 ՀՀ դրամը հափշտակելու դիտավորությամբ՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 18֊ը գերեզմանները և շիրմաքարերը պատրաստելու և տեղադրելու կեղծ խոստումով, 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, Ա. Ս.-ից մաս-մաս ստանալով հիշյալ գումարն ամբողջությամբ որևէ գործողություն չի կատարել և խաբեությամբ հափշտակելով այն՝ Ա.Ս.-ին պատճառել է խոշոր չափերի ընդհանուր՝ 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք, 4.807.000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան