Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի առաջարկել Մադուրոյին Թուրքիա արտաքսել

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները դիմել է Թուրքիային՝ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին երկրում աքսոր առաջարկելու համար՝ նրա գերեվարումից առաջ, ասելով, որ «մենք նման լուր չենք ստացել», գրում է Turkiye today-ը։

Այս մեկնաբանությունները հնչել են միջազգային արձագանքի ֆոնին, որը տեղի է ունեցել հունվարի 3-ին ԱՄՆ ուժերի կողմից հատուկ ռազմական գործողության ժամանակ Մադուրոյի ու նրա կնոջ առևանգումից և նրանց Նյու Յորք տեղափոխելուց հետո՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և դրանց հետ կապված մեղադրանքների համար դատարանի առջև կանգնելու համար։

ԱՄՆ որոշ պաշտոնյաներ և լրատվամիջոցների հաղորդագրություններից ենթադրություններ էին տարածվել, որ Վաշինգտոնը Մադուրոյին առաջարկել է խաղաղ ելք, այդ թվում, հնարավոր է, Թուրքիայում աքսորը, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, նա մերժել է, ինքն էլ հանգեցրել է հարձակման։

«Նա (Մադուրոն) կարող էր այսօր լինել Թուրքիայում, բայց նա Նյու Յորքում է։ Մադուրոն, բացի իրենից, ոչ ոքի չի կարող մեղադրել։ Թրամփը նրան ելք տվեց։ Նա որոշեց չենթարկվել Թրամփին և ԱՄՆ զինվորականներին, և նա բանտում է, որտեղ նա արժանի է լինել»,- հունվարի 5-ին հայտարարել էր Հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը։

NYT-ն էլ հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը դեկտեմբերին Մադուրոյին վերջնագիր է ներկայացրել՝ կոչ անելով նրան «թողնել պաշտոնը և գնալ աքսորի Թուրքիայում»։ Ըստ մի քանի ամերիկացիների և վենեսուելացիների, որոնց մեջբերել է Times-ը, Մադուրոն վերջնագիրը մերժել է զայրույթով։

The Times-ը հաղորդել էր, որ վերջին շաբաթներին Մադուրոյի պարբերական հրապարակային պարերը և անտարբերության այլ դրսևորումներն օգնել են Թրամփի թիմի որոշ անդամների համոզել, որ Վենեսուելայի նախագահը ծաղրում է իրենց։

Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություններ է հայտնել Վենեսուելայի կայունության վերաբերյալ։ Թուրքիայի կաբինետի այս տարվա առաջին նիստից հետո Էրդողանն ասել է, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է՝ Վենեսուելային չպետք է թույլ տալ անկայունության մեջ ընկղմվել։

«Մենք չենք արդարացնում քաղաքական օրինականությունը և միջազգային իրավունքը խախտող որևէ գործողություն, որտեղ էլ այն տեղի ունենա աշխարհում»,- հայտարարել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի