Պատրաստում ենք կարևոր քաղաքական քայլեր. Մակրոնի և Զելենսկիի հանդիպումը

Լուրեր

14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Փարիզում կայացած հանդիպման առանցքում եղել են դիվանագիտական քայլերն ու Ուկրաինային ցուցաբերվող գործնական աջակցությունը, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերի համար հրթիռների մատակարարումը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Տելեգրամ»-ում հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրական հնարավորությունները՝ դիմակայելու ռուսական ահաբեկչությանը, երկրի պաշտպանության ամրապնդմանն ու այն աջակցությանը, որը կարող է ուժեղացնել Կիևի դիրքերը դիվանագիտական հարթակում։

«Շատ հիմնարար կերպով խոսեցինք նաև դիվանագիտության և մեր հետագա քայլերի մասին»,— գրել է Զելենսկին։

Մակրոնի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը Փարիզում նախատեսում է հանդիպում ԱՄՆ-ի պատվիրակության հետ, որի կազմում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

Այնուհետև ակնկալվում է, որ Զելենսկին կմասնակցի փակ գագաթնաժողովին՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների մասնակցությամբ։ Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել Կիևի համար կոնկրետ անվտանգության երաշխիքներ։

«Պատրաստում ենք կարևոր քաղաքական քայլեր»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ակնարկելով հնարավոր արդյունքները։

Ավելի վաղ շրջանառված գագաթնաժողովի հայտարարության նախագծի համաձայն՝ Ուկրաինայի դաշնակիցները պատրաստվում են հայտարարել զենքի մատակարարումների շարունակման, հրադադարից հետո Ուկրաինային պարտադիր անվտանգության երաշխիքներ տրամադրելու, ինչպես նաև Ռուսաստանի նոր հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում Կիևին աջակցելու պարտավորության մասին։

Փաստաթղթի նախագծում, որի հատվածները հրապարակել են արևմտյան ԶԼՄ-ները, հիշատակվում են նաև արևմտյան դաշնակիցների «բազմազգ ուժերը»՝ Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանն աջակցելու և զսպման նպատակով։