Որոնք են ԱՄՆ-ի հետագա քայլերը Վենեսուելայի հարցում. Թրամփը փակագծեր է բացել

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Վենեսուելայի հարցում ԱՄՆ-ի հետագա քայլերի մասին:

«Նավթի էմբարգոն կմնա ուժի մեջ, ռազմանավերը կմնան պատրաստ վիճակում։ Բոլոր ռազմական տարբերակները չեն բացառվի, քանի դեռ ամերիկյան բոլոր պահանջները չեն բավարարվել: Վենեսուելայի բոլոր քաղաքական գործիչներն ու զինվորականները պետք է հասկանան՝ ինչ  պատահել է Մադուրոյի հետ, կարող է պատահել նաև նրանց հետ», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գտնվում են ԱՄՆ ռազմական նավի վրա, որը ուղևորվում է Նյու Յորք:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ նավթային ընկերությունները կգան Վենեսուելա.«Մենք պատրաստվում ենք թույլ տալ, որ ամերիկյան խոշորագույն նավթային ընկերությունները գան, միլիարդավոր դոլարներ ծախսեն, վերականգնեն խիստ ավերված ենթակառուցվածքները և սկսեն շահույթ բերել երկրին»,- ասել է Թրամփը:

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հեռախոսազրույց է ունեցել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և «պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ», հայտարարել է Թրամփը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ռոդրիգեսը գտնվում է Մոսկվայում, ՌԴ ԱԳՆ-ն հերքել է դա:

Թրամփն ասել է, որ կապ չի ունեցել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ: Ըստ ԱՄՆ նախագահի՝ նա չունի «հարգանք կամ աջակցություն», որպեսզի կառավարի երկիրը։

Թրամփը հայտարարել է, որ Մոնրոյի 1823 թվականի արտաքին քաղաքական դոկտրինը «կրկին կարևոր է, այլևս չեն անտեսի այն»: Դոկտրինի համաձայն՝ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ այլ երկրներ միջամտեն երկու Ամերիկաների գործերին։

«Ամերիկայի հզորությունը Արևմտյան կիսագնդում այլևս երբեք կասկածի տակ չի դրվի»,- ասել է Թրամփը։

Այսօր՝ հունվարի 3-ին, ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը այսօր Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: Թրամփը հրապարակել է Մադուրոյի՝ առևանգումից հետո առաջին լուսանկարը։