Թրամփը հրապարակել է Վենեսուելայի առևանգված նախագահի լուսանկարը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է առևանգված Նիկոլաս Մադուրոյի առաջին լուսանկարը: Կադրը տեղադրվել է TruthSocial սոցցանցում՝ ԱՄՆ նախագահի էջում։ Թրամփը գրել է, որ Մադուրոն գտնվում է ամերիկյան «Իվոձիմա» տեսակի դեսանտային ուղղաթիռակրի վրա:

Դատելով լուսանկարից՝ Մադուրոն կապկպված է գոտիներով, աչքերը կապված, ձեռնաշղթաներով է ու ականջակալներով։ Նրա կողքին հերթապահում է համազգեստով մի մարդ։

Ավելի վաղ CNN-ին  իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ հայտնել էին, որ Մադուրոյին և նրա կնոջը բառացիորեն հանել են ննջարանից։ Զույգը ձերբակալվել է գիշերը, երբ Մադուրոն և կինը քնած են եղել։

Այսօր՝ հունվարի 3-ին, ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը այսօր Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: