Ինչպես է աշխարհը արձագանքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը Վենեսուելայում

Լուրեր

20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
20.05.2026 | 15:30
ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը
20.05.2026 | 15:24
Մենք օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:19
ՈՒԵՖԱ-ն չեխ մարզիչին ցմահ որակազրկել է լոգարանում կին ֆուտբոլիստներին նկարահանելու համար
20.05.2026 | 15:12
Դատախազությունը հաղորդում է ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ
20.05.2026 | 15:10
«Արարատցեմենտ» գործարանը կպետականացվի // «Ուժեղ Հայաստանը» հայցեր կներկայացնի ՔՊ-ականների դեմ․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
Բոլորը

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը սյսօր Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: Ինչպես է աշխարհն արձագանքում տեղի ունեցածին:

Վենեսուելայի մի շարք դաշնակիցներ դատապարտել են ԱՄՆ-ի հարվածները երկրին։ Մասնավորապես՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում դատապարտում է «Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի գործողությունը»:

Կուբան և Իրանը նույնպես դատապարտել են ԱՄՆ-ի գործողությունները: Թեհրանը հայտարարել է, որ հարձակումը Վենեսուելայի «ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում են» և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել:

Հարևան Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն իր սոցկայքերում հայտարարել է, որ «Կոլումբիայի կառավարությունը մերժում է Վենեսուելայի և Լատինական Ամերիկայի ինքնիշխանության դեմ ագրեսիան», ինչպես նաև հայտնել է, որ երկու երկրների սահմանին կտեղակայվեն կոլումբիական անվտանգության ուժերը, իսկ փախստականների զանգվածային ներհոսքի դեպքում կգործարկվեն բոլոր հասանելի ռեսուրսները: Պետրոն ավելի ուշ տեղադրել է այրվող մեքենայի տեսանյութը, ենթադրաբար Վենեսուելայից, մակագրելով այն «քաղաքացիական զոհեր՞:

Դեռևս հայտնի չէ Բրազիլիայի արձագանքը։ Մեկ այլ սահմանակից երկրի՝ Գայանայի նախագահ Իրֆաան Ալին այսօր հայտարարել է, որ երկիրը գործի է դրել անվտանգության ծրագիրը՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԱՄՆ-ի կողմից Վենեսուելային հասցված հարվածներից հետո զսպվածության կոչ է արել՝ ընդգծելով, որ «ցանկացած հանգամանքներում» պետք է պահպանվեն միջազգային իրավունքի նորմերը։

«Ես զրուցել եմ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կարակասում մեր դեսպանի հետ։ ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող իրավիճակին»,- գրել է Կալասը X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ Եվրամիությունը «բազմիցս հայտարարել է Նիկոլաս Մադուրոյի ոչ լեգիտիմ լինելու մասին և հանդես է գալիս իշխանության խաղաղ փոխանցման օգտին»։