ՌԴ ԱԳՆ-ն՝ Վենեսուելայի շուրջ իրավիճակի մասին

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ հայտարարություն է տարածել Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ խոր մտահոգություն հայտնելով Միացյալ Նահանգների գործողությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան չափազանց անհանգստացած է տեղեկություններով, ըստ որոնց՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը բռնի կերպով դուրս են բերվել երկրից ԱՄՆ-ի կողմից իրականացված այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում։

ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է անհապաղ պարզաբանում այդ տեղեկությունների վերաբերյալ։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է․
«Խիստ անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և իր կինը ԱՄՆ-ի այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում բռնի կերպով դուրս են բերվել երկրից:

Կոչ ենք անում անհապաղ հստակություն մտցնել այս իրավիճակում։ Նման գործողությունները, եթե իրապես տեղի են ունեցել, անընդունելի ոտնձգություն են անկախ պետության ինքնիշխանության նկատմամբ, որի հարգանքը միջազգային իրավունքի առանցքային սկզբունք է»։

Մեկ այլ հայտարարությամբ՝ Վենեսուելայի նախագահի և նրա կնոջ՝ ԱՄՆ-ում գտնվելու մասին հաստատված տեղեկությունների կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն կոչ է արել ամերիկյան ղեկավարությանը վերանայել դիրքորոշումը և ազատ արձակել ինքնիշխան երկրի օրինական ընտրված նախագահին և նրա տիկնոջը:

«Ընդգծում ենք ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև առկա ցանկացած խնդիր երկխոսության միջոցով լուծելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում։

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին դատելու են ԱՄՆ-ում: Current Time-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Յուտա նահանգի սենատոր Մայք Լին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո:

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը «գերեվարվել ու արտաքսվել են երկրից»՝ հաստատելով, որ ԱՄՆ ուժերը «լայնածավալ հարված» են հասցրել Կարակասին։