Ամրագոտին վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է․ ՆԳՆ
Ամրակապված վարելն իրավագիտակցություն է, հոգատարություն, որն արտահայտվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ։ Այդ մասին զգուշացում է տարածել ՆԳՆ-ն:
«Ամրագոտին վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է։ Մի՛ մոռացեք ամրակապվել, մի՛ վտանգեք ձեր և ձեր մտերիմների կյանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։