Արդարության և հավասարության արժեքներն այն հիմնասյուներն են, որոնց վրա ձևավորվում է ժողովրդավարական հասարակությունը. ՄԻՊ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, իրավունքահեն ու արժեքահեն միջավայր, հավատ սեփական ուժերի ու ապագայի հանդեպ։

2025 թվականը մարտահրավերներով լի, միևնույն ժամանակ` ձեռքբերումների տարի էր, որի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առաքելությունը մեր աշխատակազմի կողմից իրականացվել է մեծ նվիրումով և սկզբունքայնությամբ։ Այս համատեքստում առանձնահատուկ երախտագիտությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄԻՊ աշխատակազմին՝ անշեղ նվիրումի, մասնագիտական պատասխանատվության և մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառության համար։

Մեր հաստատությունը շարունակելու է իր գործունեությունը՝ հիմնված իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության անխախտելիության և հավասարության սկզբունքների վրա։ Մեր ջանքերը միտված են լինելու ոչ միայն խնդիրներին արձագանքմանը, այլև համակարգային խնդիրների կանխարգելմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Մենք պետք է կարողանանք ամրապնդել այն գիտակցումը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է, որը պահանջում է համատեղ ջանքեր, համերաշխություն և հանրային պատասխանատվություն, իսկ արդարության և հավասարության արժեքներն այն հիմնասյուներն են, որոնց վրա ձևավորվում է կայուն, ժողովրդավարական և մարդակենտրոն հասարակությունը։

Մաղթում եմ, որ գալիք տարին դառնա նոր հնարավորությունների, խաղաղ համակեցության, համերաշխության, արժեհամակարգային առաջընթացի և փոխադարձ հարգանքի տարի՝ հանուն մարդու իրավունքների լիարժեք իրացման և հասարակական բարեկեցության։

Թող Ամանորի այս օրերը ձեր տներն ու սրտերը լցնեն ջերմությամբ, իսկ սերը, մարդասիրությունն ու միասնականությունը լինեն մեր հասարակության մշտական ուղեկիցը»: