Ֆելիքս Ցոլակյանը խնդիրներ է տեսնում հակակարկտային հրթիռային կայանների օգտագործման հետ կապված

Լուրեր

23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 16:30
Էս խելագարը բռնում է քաղաքացիներին ու պատասխան է պահանջում չզոհվելու համար. Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում հակակարկտային հրթիռային  կայանների վերակատարելագործման խնդիր է դնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հակակարկտային հրթիռային կայաններում առաջացած թերությունների ու հետագա շահագործման հարցերին:

«Հակակարկտային հրթիռային կայանների հարցը վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է: Մենք ունենք նախկին փորձը, հավանաբար վերակատարելագործման խնդիրն ենք դնելու։ Խնդիր կա դրանց օգտագործման հետ կապված»,-ասաց Ցոլակյանը:

Հարցին, թե արդյոք դրանք անորակ ե՞ն, Ցոլակյանը պատասխանեց՝ ոչ, պարզապես սխալ օգտագործման հետ կապված խնդիր է եղել: Կրակելու համար ճիշտ նյութեր չեն օգտագործվել: «Դրա հետ կապված խնդիրներ ունենք, պետք է պարզենք: Կա նաև կատարելագործելու, ավտոմատացման խնդիր, որ ամեն մեկը դա չանի, այլ սարքն ինքուրույն կառավարվի»,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: