ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Լուրեր

15.03.2026 | 11:20
Վթարային ջրանջատում Երևանում
15.03.2026 | 11:03
«Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի Գրան պրիի փուլերը չեղարկվել են
15.03.2026 | 10:34
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
15.03.2026 | 10:24
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում  ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը  փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի Քննչական կոմիտեների միջև  ձևավորվել են փոխգործակցությունն ապահովող արդյունավետ կառուցակարգեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով։ Այս տարիների ընթացքում համատեղ իրականացված միջոցառումները  նպաստել են  քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը՝ կոչված ապահովելու երկու երկրներում քաղաքացիների  իրավունքների  պատշաճ քրեաիրավական պաշտպանությունը։ ՔԿ-ն նախագահը հույս է հայտնել, որ հանցավորության դեմ պայքարում  այսուհետ ևս կշարունակվի  արդյունավետ համագործակցությունը։

Բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական շփումները՝ դեսպան Կոպիրկինը հավաստել է ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝  աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը։

Կողմերը պայմանավորվածություն են  ձեռք բերել՝ աշխատանքային կարգով պարբերաբար քննարկել օրակարգային խնդիրները՝ նախանշելով համագործակցության նոր ուղղություններ։