Կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ իրականացվել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում։ Նշվում է, որ տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության։
«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։