Ինչ աշխատանքներ են տարվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ․ ՄԻՊ-ն ամփոփել է 2025-ը

Լուրեր

06.07.2026 | 20:37
2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան
06.07.2026 | 20:19
Արագածավան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր
06.07.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
06.07.2026 | 19:48
Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին՝ F-35 կործանիչներ չվաճառել Թուրքիային
06.07.2026 | 19:27
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են». «Անկախ դիտորդ»
06.07.2026 | 19:10
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով
06.07.2026 | 19:00
Թոշակ՝ 67 տարեկանից, 11 մլն դոլար ՔՊ-ին՝ ԵՏՄ-ից․ կեղծ պատմություն՝ իրար հետ կապ չունեցող պնդումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 18:43
ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ առևտրի նախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
06.07.2026 | 18:20
Արարատի մարզում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին
06.07.2026 | 18:05
Ուկրաինան առաջին անգամ հարվածել է սահմանից 2,500 կմ հեռավորությամբ գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանին․ այն ՌԴ-ում ամենամեծն է
06.07.2026 | 17:56
«Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը», «Լավ առիթ է ժամացույցները ճշգրտելու համար»․ Միշուստինն ու Փաշինյանը հանդիպել են
06.07.2026 | 17:51
Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ բողոքի նոտա է հանձնվել
06.07.2026 | 17:42
Եկատերինբուրգում Փաշինյանի ու Միշուստինի բանակցությունները տևել են 1,5 ժամ
06.07.2026 | 17:33
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է 2025 թվականին իրականացրած իր աշխատանքները, մասնավորապես՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։

Ըստ այդմ՝

«-2025 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակել է իր ակտիվ և հետևողական գործունեությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։ Տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 59 այց՝ 20-ը՝ մշտադիտարկման, իսկ 39-ը՝ ըստ անհրաժեշտության, որոնցից 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական մասնակցությամբ։

– Այցերն ընդգրկել են ազատությունից զրկման տարբեր վայրեր։ Մասնավորապես, իրականացվել է 36 այց՝ քրեակատարողական հիմնարկներ, 7 այց՝ դատարանների խցեր, 6 այց՝ ձերբակալվածներին պահելու վայրեր, 7 այց՝ հոգեբուժական կազմակերպություններ, ինչպես նաև՝ առանձին այցեր՝ մասնագիտացված խնամքի հաստատություն, քննչական բաժին և բժշկական հաստատություն։

-Մշտադիտարկման այցեր են իրականացվել «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ։

-Մշտադիտարկման այցեր են իրականացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի, Վաղարշապատի, Արմավիրի, Տավուշի, Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ձերբակալվածներին պահելու վայրեր, ինչպես նաև Շիրակի, Արմավիրի և Տավուշի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների՝ ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցեր։

– Քրեակատարողական հիմնարկներ իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առնչվում են ազատությունից զրկման վայրերի պահման պայմաններին, սանիտարահիգիենիկ միջավայրին, սննդի և խմելու ջրի ապահովմանը, ազատությունից զրկված անձանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովմանը և բժշկական օգնության կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ազատությունից զրկված անձանց մահվան, այդ թվում՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանը, ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառմանը և մեկուսի պահմանն առնչվող հարցերին, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապին ու վերասոցիալականացմանը։

-Հոգեբուժական կազմակերպություններում կարևորվել են ապաինստիտուցիոնալացման գործընթացը, մշտադիտարկվել են ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան, զսպման միջոցների կիրառման ընթացակարգերը, հոգեբանական աջակցությունը, պացիենտների իրավունքների իրազեկումը և այլ հարցեր։

-Մասնագիտացված խնամքի հաստատություններում արձանագրվել են խնդիրներ՝ կապված պահման պայմանների, գերբնակեցման, սանիտարահիգիենիկ վիճակի, վատ վերաբերմունքի, սննդի և զբաղվածության ապահովման հետ։

-Ձերբակալվածներին պահելու վայրերում և դատարանների խցերում ուշադրություն է դարձվել պահման պայմանների բարելավմանը, սննդի, բժշկական զննության, զբոսանքի, արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Առանձին դիտարկման առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, որոնցում արձանագրվել են խնդիրներ անձին հատկացվող տարածքի, օդափոխության, ջեռուցման, անվտանգության միջոցների և առաջին բժշկական օգնության պարագաների, ինչպես նաև տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված միջավայրի ապահովման վերաբերյալ։

– 2025 թվականի ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմն իրականացրել է նաև կարողությունների զարգացման և միջազգային համագործակցության լայնածավալ գործունեություն։

– Ընդհանուր առմամբ, իրականացվել է 87 միջոցառում, այդ թվում՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացված 7 վերապատրաստման դասընթաց, Կանխարգելման ազգային մեխանիզմի համար կազմակերպված 14 վերապատրաստման դասընթաց, գումարվել են Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստեր։ Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները մասնակցել են արտերկրում կազմակերպված 5 միջազգային միջոցառման։

-Հայաստան է այցելել Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի գլխավորած պատվիրակությունը, ծանոթացել Մարդու իրավունքների պաշտպանի` որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձին։

– Մարդու իրավունքների պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, վերահաստատում է իր հանձնառությունն ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ»։