Թրամփը սպառնացել է նոր հարվածներ հասցնել Իրանին. Թեհրանն արձագանքել է

Լուրեր

30.12.2025 | 16:00
2018 թվականից հետո կալանքի կիրառումը Հայաստանում կրկնապատկվել է
30.12.2025 | 15:55
Այս տարի գրանցեցինք բոլոր ժամանակների լավագույն արդյունքը․ ՀԲՖ նախագահ
30.12.2025 | 15:46
Հաստաբուն ծառերի հատման գործով փորձաքննություն է նշանակվել
30.12.2025 | 15:39
Զելենսկին խոսել է Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ տարածքների հարցի շուրջ Կիևի փոխզիջման մասին 
30.12.2025 | 15:30
2026 թվականից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ
30.12.2025 | 15:21
Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավելի ձուկ են հայտնաբերել
30.12.2025 | 15:11
Ստամբուլում ադրբեջանական և թուրքական լցանավերն աղետի ազդանշան են ուղարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 15:05
Արթուր Մալոյանի նախկին ակումբակիցը մահացել է 32 տարեկանում
30.12.2025 | 15:00
Թրամփը պատմել է՝ ինչպես է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնության հասել // Հոսանքի սակագինը չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
30.12.2025 | 14:53
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մայիսի 4-ին Երևան կհրավիրվեն
30.12.2025 | 14:44
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, ավտոկայանատեղի, 207 միլիոն դրամ. Դատախազություն
30.12.2025 | 14:41
Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 22 բանտարկյալի, այդ թվում՝ «ծայրահեղական» հոդվածներով դատապարտվածներին
30.12.2025 | 14:32
Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները
30.12.2025 | 14:23
Ով է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա ձևավորման «անհաջող տենդեր շահողը» 
30.12.2025 | 14:15
Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Նոր տարվա կապակցությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին նոր հարվածներ հասցնել, եթե պարզվի, որ այն վերսկսում է իր միջուկային ծրագիրը։ Նա այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ, գրում է Insider-ը։

Financial Times-ը գրում է, որ այս նախազգուշացումները հնչում են ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերի ձախողման ֆոնին. Գազայի համար ամերիկյան խաղաղության ծրագրի իրականացումը կանգ է առել, իսկ Իրանի հետ լարվածությունը մեծանում է։

Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի ուրանի հարստացման ծրագիրը «ոչնչացվել է» հունիսին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։

«Հիմա ես լսում եմ, որ Իրանը փորձում է կրկին կուտակել իր ռեսուրսները, և եթե դա այդպես է, մենք պետք է ոչնչացնենք դրանք։ Մենք նրանց կջախջախենք։ Իրանը, ենթադրաբար, իրեն անպատշաճ կերպով է պահում։ Սա դեռ չի հաստատվել։ Բայց եթե հաստատվի, հետևանքները շատ լուրջ կլինեն»,- հայտարարել է Թրամփը։

Իսրայելը պնդում է, որ Իրանն արագորեն վերականգնում է իր բալիստիկ հրթիռների զինանոցը: Նոյեմբերի սկզբին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանին հաջողվել է պահպանել իր հարստացված ուրանի մեծ մասը: Financial Times-ին տված հարցազրույցում նա նշել է, որ «վնասը զգալի է», սակայն հարստացված ուրանի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, դեռևս գտնվում է Իրանում:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական, կոնտր-ադմիրալ Ալի Շամխանին, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, նախազգուշացում է հրապարակել Իրանի պաշտպանական դոկտրինի և ցանկացած հնարավոր ագրեսիայի նկատմամբ արձագանքի վերաբերյալ։

X սոցիալական ցանցում Շամխանին գրել է, որ Իրանի պաշտպանական դոկտրինի շրջանակում որոշ պատասխաններ որոշվում են դեռևս սպառնալիքների իրականացման փուլ հասնելուց շատ առաջ։ Նա նշել է , որ Իրանի հրթիռային և պաշտպանական կարողությունները ո՛չ զսպելի են, ո՛չ էլ թույլտվության կարիք ունեն՝ ընդգծելով, որ երկրի պաշտպանական ուժը գործում է անկախ։

Շամխանին զգուշացրել է, թե Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կհանդիպի կոշտ, անհապաղ պատասխանի՝ հավելելով, որ նման հակահարվածը կգերազանցի թշնամիների երևակայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի