Ասացի՝ 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ. Թրամփը պատմել է՝ ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասել

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում իր դերակատարումից և դրա հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Թրամփը, մասնավորապես, նշել է, որ արագորեն լուծել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։

«Պատերազմն ընթանում էր 35 տարի։ Պուտինն ասաց՝ ես չեմ հավատում, որ դուք լուծել եք, քանի որ ես փորձում էի 10 տարի։  Ես լուծեցի գրեթե մեկ օրում։ Ես արեցի առևտրով։ Ասացի, որ մենք ձեզ կկտրենք առևտրից։ Այլևս ոչ մի առևտուր։ Երկուսին էլ, ես ասացի՝ ձեզ կկտրենք, և հետո ես 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին և ասացին՝ «Լավ»։ 35 տարվա կռիվ, բայց նրանք ընդունեցին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը ։

Ավելի վաղ Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին խոսելիս նա կրկին ՌԴ նախագահի հեռախոսազանգին էր  անդրադարձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի