ՀՀ-ն երկարաձգում է վիզայի ազատ ռեժիմը մի խումբ օտարերկրացիների համար

Լուրեր

29.12.2025 | 22:10
Առաջիկա ժամերին ամբողջությամբ կվերականգնվի «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումը. ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ
29.12.2025 | 21:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
29.12.2025 | 21:44
Իրանում խանութպանները բողոքի ակցիա են անցկացնում՝ արժույթի ռեկորդային ցածր անկման պատճառով
29.12.2025 | 21:30
Նախագահ ու միլիարդատեր, քաղաքապետ ու եպիսկոպոս․ ովքեր 2025-ին հայտնվեցին մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 21:13
Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
29.12.2025 | 20:58
Ուկրաինան հետաքննում է Պոկրովսկի մոտակայքում ռուսների կողմից գերիների սպանությունը
29.12.2025 | 20:43
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Daewoo» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ
29.12.2025 | 20:30
Վարչապետը չհամարձակվեց ասել՝ ՌԴ ՖՍԲ-ին նկատի ունի, ասելով՝ հոգևորականը գործակցում է օտար ծառայության հետ․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 20:28
Լևոն Արոնյանը սենսացիոն պարտություն է կրել 12-ամյա մրցակցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 20:27
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
29.12.2025 | 20:21
Բաքուն արտերկրում բնակվող իշխանությունների քննադատ յոթ բլոգերների հեռակա կարգով 9-ից 14 տարվա ազատազրկման է դատապարտել
29.12.2025 | 20:11
Արման Ծառուկյանը խոստացավ, որ պարտվելու դեպքում Շառա Բուլետին բնակարան կնվիրի Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 20:00
Երևանն ու Անկարան պայմանավորվել են, իսկ խաղաղության պայմանագիրը սպասում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 19:44
Հայաստանի նախագահին հավատարմագրերն է հանձնել Իրանի նորանշանակ դեսպանը
29.12.2025 | 19:28
Վարդենիսի նախկին պանրի գործարանի տանիքում հրդեհ է բռնկվել
Բոլորը

Կառավարությունը գրավոր քվեարկությամբ երկարաձգել է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ (ՀՀ մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ) ունեցող օտարերկրացիների համար սահմանված առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը:

Նշված երկրների քաղաքացիների համար սահմանվել էր առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Վերոհիշյալ պետություններն ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։ Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման ժամկետի երկարաձգումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։ Բացի այդ, մուտքի վիզայի ազատականացման ժամկետը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի ընդունմամբ նշված օտարերկրացիներին հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Եվգենյա Համբարձումյան