ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ նոր կոնֆլիկտներ և հրահրումներ կբրի․ նույն գետը 2 անգամ չես մտնի․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.01.2026 | 10:35
Համայնքային ոստիկանության բաժնի պետը բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի ու երգչուհու նկատմամբ նկատմամբ․ ՔԿ
07.01.2026 | 10:21
Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան. Ռուբիո․ The Wall Street Journal
07.01.2026 | 10:06
Հալեպում բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել
07.01.2026 | 09:49
Կապանում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
07.01.2026 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
07.01.2026 | 01:07
Ֆրանսիան և Բրիտանիան որոշել են զորք ուղարկել Ուկրաինա պատերազմի դադարեցման դեպքում
06.01.2026 | 21:42
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
06.01.2026 | 21:17
Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին
06.01.2026 | 20:51
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
06.01.2026 | 19:57
Պատրաստում ենք կարևոր քաղաքական քայլեր. Մակրոնի և Զելենսկիի հանդիպումը
06.01.2026 | 19:12
Երևանում տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքները
06.01.2026 | 18:42
Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին. եվրոպական առաջնորդները հակադարձում են Թրամփին
06.01.2026 | 18:21
Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը չափավոր քննադատել է Մադուրոյի առևանգումը
06.01.2026 | 18:00
Այն փաստը, որ սահմանի վրա մարդ չի խոցվել թշնամու գնդակից, թույլ է տալիս, որ դուրս գամ իմ սթրեսից․ Գևորգ Տեր-Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.01.2026 | 17:46
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Բոլորը

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Factor TV-ի հետ զրույցում ամփոփելով 2025 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում՝ նշում է, որ տարվա առանցքային իրադարձություններից էր ԱՄՆ-ի հետ ռազմավարական բնույթի համագործակցության հաստատումը և դրա արագ իրագործումը նոր վարչակազմի օրոք։ Այս գործընթացի գագաթնակետը դարձավ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին եռակողմ հռչակագրի ընդունումը և խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա ընթացքում էլ առիթ եղել է, և մենք զրուցել ենք այդ մասին, որ պատմական է լինելու, և բնականաբար, սա կարելի է նաև պատմական որակել, որովհետև ԱՄՆ մասնակցությունը նախ խաղաղության օրակարգում շատ գնահատելի է», – նշեց Օրդուխանյանը։

Նա ընդգծեց, որ այս զարգացումները համահունչ են Հայաստանի մոտեցումներին՝ խաղաղություն՝ ապաշրջափակման միջոցով։ «Խոսքը վերաբերում է TRIPP-ին, որի պարագայում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը հենց ամրագրված է այդ փաստաթղթում։ Սա ցույց է տալիս, որ պետության սուվերենության հետ կապված որևէ կասկած չի կարող լինել»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Օրդուխանյանի՝ տարածաշրջանում հարաբերական կայունության հաստատման և պատերազմի բացակայության գործում վճռորոշ դեր է ունեցել Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։ «Այդ ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ մենք ունենք, և այդ ֆոնը, կարծում եմ, մեծապես պայմանավորված է, այսինքն՝ այդ անվտանգության և խաղաղության ֆոնը՝ եվրոպական դիտորդների առաքելությամբ։ Սա գնահատելի է շատ, որովհետև այն պահից ի վեր, երբ տեղակայվեցին եվրոպական դիտորդները, մենք լարվածության օջախներ և հարձակումներ չենք ունեցել ուղղակի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ»։

Ըստ նրա՝ եթե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանը բախվեց ներխուժումների, Լաչինի միջանցքի փակման և Արցախի էթնիկ զտման, ապա 2025թ. օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո բացասական զարգացումներ չեն գրանցվել։ «Ակնհայտ է, որ այդպես է, որովհետև այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնությունը միջնորդություն էր ստանձնել և, առհասարակ, ազդում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայի վրա, մենք տեսել ենք հիմնականում կոնֆլիկտային զարգացումներ», – նշեց նա՝ հավելելով. «Այդ անզեն դիտորդը շատ ավելի լավ կայունություն բերեց մեր սահմաններին, քան զինված խաղաղապահը կամ զինված ռուսական ներկայությունը մեր՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանին։ Սա փաստ է, չէ՞, սա անվիճելի փաստ է»։

Այս իրողությունների լույսի ներքո, Օրդուխանյանը կասկածի տակ դրեց ռուսական կողմի որևէ մասնակցության նպատակահարմարությունը նոր նախագծերում՝ նշելով. «Չկա որևէ երաշխիք, որ մենք չենք վերադառնալու կրկին կոնֆլիկտային որոշակի վիճակների, հրահրումների և նոր էսկալացիաների»։

Քննարկելով Ռուսաստանի հնարավոր դերակատարումը «Թրամփի ուղու» շրջանակում՝ մասնավորապես երկաթուղու կառուցման հարցում, Օրդուխանյանը մատնանշեց «Հարավկովկասյան երկաթուղու» ապակառուցողական գործունեությունը, որը տասնամյակներ շարունակ կոնցեսիոն կառավարման ներքո ոչ միայն չի արդիականացրել, այլև ապամոնտաժել է ռազմավարական նշանակության հատվածներ։

«Եթե մի քանի ամսվա ընթացքում այդ աշխատանքները չեն սկսվում, Հայաստանը, ինչպես ՀԷՑ-ի պարագայում, այնպես էլ երկաթգծերի պարագայում, որտեղ հավանաբար շատ ավելին են հիմքերը, պետք է պրոցես գեներացնի՝ դա պետականացնելու։ Որովհետև, կրկնում եմ, TRIPP-ի հաջողությունը կախված է լինելու այս հարցի լուծումից», – ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն այլևս չեն համընկնում, ուստի «ռազմավարական դաշնակցությունը» մնում է միայն ձևակերպում։

Օրդուխանյանի համոզմամբ՝ խաղաղության երաշխիքները բազմաբաղադրիչ են։ Դրանք չեն սահմանափակվում միայն փաստաթղթերով, այլ ներառում են զինված ուժերի ամրությունը, տարածաշրջանում ճիշտ դիրքավորումը և միջազգային համագործակցության ընդհանուր շահերի որոնումը։ «Մենք նաև խաղաղության բաղադրիչների դիվերսիֆիկացում ենք իրականացնում և ոչ թե մնում ենք, օրինակ, միայն ռազմական ուժի վրա, միայն տնտեսական գործոնի վրա, միայն արտաքին դաշնակցի բարեհաճության վրա»,- ասաց նա։

Անդրադառնալով հասարակության մեջ առկա անվստահությանը տնտեսական համագործակցության, օրինակ՝ ադրբեջանական բենզինի ներկրման վերաբերյալ՝ նա նշեց, որ հայ և ադրբեջանական հասարակությունները տասնամյակներ շարունակ սոցիալականացվել են պատերազմի և թշնամանքի հոգեբանությամբ։ Սակայն, ըստ նրա, պետք է ելնել իրողություններից և հասկանալ, որ տնտեսական կախվածության նվազեցումը մեկ սուբյեկտից հնարավոր է միայն այլ սուբյեկտների հետ համագործակցության միջոցով։

«Շուկան էլ ինքն ունի իր օրենքները։ Մեր տնտեսվարողը պետք է այլ բան մտածի. ինքն ինչ կարող է առաջարկել այդ մյուս շուկաներին, որ իր ապրանքը կլինի պահանջված։ Այդ խոսույթը էմոցիոնալ և հոգեբանական դաշտում է։ Շուկայում գործոն է նաև գնորդը։ Եթե դուք չեք ուզում, որ (ադրբեջանական բենզին) ներկրվի, ուրեմն սպառողն իր համապատասխան վարքագիծը ցույց կտա», – եզրափակեց Էմիլ Օրդուխանյանը՝ շեշտելով, որ եթե Հայաստանը շատ համագործակցի, դրանով իսկ ավելի կարևոր կդառնա իր հարևանների համար, ինչն էլ կնվազեցնի նրանց հավակնությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան