Պուտինը և Զելենսկին կարող են հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց ունենալ․ աղբյուր

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հեռախոսազրույց ունենալ ՌԴ  ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ ավելի քան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Fox News-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփի և Զելենսկիի միջև Մար-ա-Լագոյում կայացած հանդիպումը կարող է նպաստել դրան։

«Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև կիրակի կայացած բանակցությունները կարող են ուղի հանդիսանալ Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի միջև հինգ տարուց ավելի դադարից հետո առաջին հեռախոսազրույցի համար»,- գրում է լրատվամիջոցը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրին։

Չնայած Ֆլորիդայի հանդիպումը ներկայացվեց որպես Թրամփի գլխավորած խաղաղության ջանքերի առաջընթաց քայլ, աղբյուրը հավելել է, որ Զելենսկիի և Պուտինի միջև ուղիղ հեռախոսազրույցի ապահովումը կլիներ ԱՄՆ նախագահի «դիվանագիտական ​​հաղթանակը»։ Նա նաև նշել է, որ եթե Պուտինը երեկ խոսեր, դա կլիներ խաղաղության գործընթացի ամենամեծ նվաճումը։

«Եթե Պուտինը միանար հեռախոսազանգին կիրակի, դա կլիներ մեծ նվաճում խաղաղության բանակցությունների նախապատրաստման գործում և խաղաղության գործընթացի առաջին իրական քայլը։ Դա կլիներ նախագահ Թրամփի դիվանագիտական ​​հաղթանակը»,- ասել է աղբյուրը։

Ըստ նրա՝ Թրամփը, կարծես, ամենահաջողակ միջնորդն է, քանի որ «Պուտինն ու Զելենսկին միմյանց ընկալում են հուզականորեն, և դա մարտահրավեր է»։

Աղբյուրը նաև մեկնաբանել է երեկվա բանակցությունները։ Նրա խոսքով՝ քննարկումները կենտրոնացած են եղել ԱՄՆ-ի կողմից աջակցվող 20 կետանոց խաղաղության ծրագրի շուրջ, որը մշակվել է մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո։ Փաստաթուղթը կպահանջի փոխզիջումներ և՛ Կիևից, և՛ Մոսկվայից՝ «Զելենսկիին ներգրավելու և, հնարավոր է, նրա հետ ուղիղ բանակցություններ վարելու համար»։ Դա, կարծես, վերաբերում է ռուսական կողմի կամ անձամբ Պուտինի հետ ուղիղ բանակցություններին։

«Միակ դժվարությունն այն է, որ Պուտինը հրաժարվել է խոսել Զելենսկիի հետ 2020 թվականի հուլիսից ի վեր, երբ նրանք քննարկել են Վագների սկանդալը և Վագների հետ կապված ռուս զինյալներին ձերբակալելու ձախողված գործողությունը։ Այդ ժամանակից ի վեր Զելենսկին բազմիցս փորձել է խոսել Պուտինի հետ, բայց նա հրաժարվել է։ Մինչև 2020 թվականի այդ պահը Զելենսկու և Պուտինի միջև զրույցները երբեք բարեկամական չեն եղել, նրանց միջև միշտ լարվածության զգացում է եղել»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆլորիդա, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մար-ա-Լագոյի նրա անձնական նստավայրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի