ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Լուրեր

28.12.2025 | 21:58
Զապորոժիեի ԱԷԿ-ում ժամանակավոր հրադադար է հաստատվել՝ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման համար
28.12.2025 | 21:12
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
28.12.2025 | 20:26
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
28.12.2025 | 20:12
COP17-ին ընդառաջ միջոցառումների կազմակերպում միջազգային հարթակներում. ԱԳՆ-ն ամփոփել է տարին
28.12.2025 | 19:40
Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
28.12.2025 | 19:22
Զապորոժիեի ԱԷԿ-ում ժամանակավոր հրադադար է հաստատվել՝ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման համար
28.12.2025 | 18:56
Էտնա հրաբուխը լավայի 400 մետրանոց շատրվան է նետել
28.12.2025 | 18:32
ՀՀ-ում ճանապարհներ կան, որ փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
28.12.2025 | 18:09
Երեք զոհ և 2 տուժած․ ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին
28.12.2025 | 17:20
Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան
28.12.2025 | 16:43
Բրիժիտ Բարդոն մարմնավորում էր ազատ կյանքը․ Մակրոնը ցավակցական խոսքեր է հղել
28.12.2025 | 16:09
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ վաղը Ֆլորիդայում կհանդիպի Թրամփի և Ռուբիոյի հետ
28.12.2025 | 15:44
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
28.12.2025 | 15:19
Սպիտակ տունը հայտնել է՝ փոխվել է Թրամփի և Զելենսկու հանդիպման ժամը
28.12.2025 | 14:48
Դեկտեմբերի 28-ի լույս` 29-ի գիշերը հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Բոլորը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ, Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար։

Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։