Էտնա հրաբուխը լավայի 400 մետրանոց շատրվան է նետել
Քաղաքականություն
28.12.2025 | 18:56
Սիցիլիայում գտնվող Էտնա հրաբխի ժայթքման ընթացքում լավայի 400 մետրանոց շատրվան է նետվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Virgilio պորտալը։
Սիցիլիայի կառավարությունը տագնապի դեղին ազդանշան է հայտարարել։ Մոխիրը թափվել է Էտնա լեռան ստորոտում գտնվող մի քանի քաղաքներում ու գյուղերում։
Կատանիայի օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Այնուամենայնիվ, կղզու իշխանությունները խոստովանում են որոշ չվերթների ուշացումների մասին։