Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

Լուրեր

20.02.2026 | 17:30
Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը չհերքեց, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ընկերն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:21
Սարոյանին հոգևոր ծառայության վերականգնած Էդգար Հովհաննիսյանը մաքուր է իր խղճի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:15
Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:07
Ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները
20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
Բոլորը

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընթացիկ տարվա ամփոփիչ նիստը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նրանց մասնագիտական ներգրավվածությունն ու ներդրումը զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համակողմանի վերլուծության, դրանց բարձրաձայնման, լուծման հնարավոր ուղղությունների մշակման և համապատասխան աշխատանքային առաջնահերթությունների սահմանման գործընթացում։

Պաշտպանը շեշտել է քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, ոլորտային անկախ մասնագետների հետ ինստիտուցիոնալ ու շարունակական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական խորհրդի ձևաչափի շրջանակում։

Անահիտ Մանասյանն ամփոփ ներկայացրել է տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մեծածավալ աշխատանքները:

«Այս տարի բավականին ակտիվացրել ենք գործունեությունը հատկապես մշտադիտարկումների առումով. երկու տասնյակից ավելի մշտադիտարկում ենք իրականացրել միայն հենց այս ոլորտում՝ այցելելով մարտական դիրքեր, զորամասեր, աշխատանքներ իրականացրել հենց զորակոչի ընթացքում, ստացել ենք նաև բազմաթիվ դիմումներ։ Շատ կարևոր վիճակագրություն ունենք. գործերի շուրջ 70 տոկոսին մենք կարողացել ենք լուծում տալ պետական մարմինների հետ հաղորդակցության միջոցով»,- մասնավորապես նշել է Պաշտպանը՝ ընդգծելով, որ անցնող տարին ակտիվ է եղել նաև ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների ներկայացման և դրանց մշակման ու ընդունման գործընթացներին մասնակցության տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի արձանագրած խնդիրներն ու դիմումների դինամիկան զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նշել է, որ 2025 թ. ընթացքում Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի վարույթում առկա է ավելի քան 900 գրավոր և բանավոր բողոք, մի շարք խնդիրների, այդ թվում՝ խաղաղ պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ Պաշտպանի նախաձեռնությամբ են իրականացվել քննարկման ընթացակարգեր։

Ներկայացվել են նաև տարբեր զինվորական հաստատություններ իրականացված 22 այցերի արդյունքները, ինչպես նաև դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում ձևավորված վիճակագրական պատկերը՝ ըստ բարձրացված խնդիրների բնույթի, այդ թվում՝ բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, բանակում բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի, ինչպես նաև դրանց կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված գործողություններն ու արձանագրված արդյունքները։

Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ և բովանդակային քննարկում, որի ընթացքում ընդգծվել է մի շարք խնդիրների համակարգային և համապարփակ լուծման անհրաժեշտությունը։

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ բարձրացված հարցերի խորքային և առարկայական քննարկումն ապահովելու նպատակով առաջիկայում Պաշտպանի աշխատակազմի կողմից կնախաձեռնվի ընդլայնված քննարկում՝ ոլորտում որոշում կայացնող իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պաշտպանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին արդյունավետ և կառուցողական աշխատանքային քննարկումների համար, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհավորել է նրանց գալիք Ամանորի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։