Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Լուրեր

27.12.2025 | 14:44
Եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Թրամփի և Զելենսկու հետ․ Reuters
27.12.2025 | 14:29
Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է Հայաստան եկող ճանապարհը
27.12.2025 | 14:15
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի հետ
27.12.2025 | 14:07
Լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղալու
27.12.2025 | 13:46
Ամերիկյան ինդեքսները նվազել են
27.12.2025 | 13:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 27-ի դրությամբ
27.12.2025 | 13:10
Վահե Գևորգյան․ Տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է
27.12.2025 | 12:55
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը կկայանա Պեկինի ազգային օպերային թատրոնում
27.12.2025 | 12:40
«Կրասնոդարը» շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին
27.12.2025 | 12:34
Ուրուգվայում ՀՀ դեսպանը Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոսին է հանձնել նրա նշանակման հավաստագիրը
27.12.2025 | 12:12
Ես ինձ մեղավոր չեմ համարում. Դավիթ Իշխանյանի եզրափակիչ խոսքով ավարտվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունը
27.12.2025 | 11:55
35 տարին լրացած մեկ քաղաքացի դիմել է զինկոմիսարիատ՝ ցանկություն հայտնելով զորակոչվելու
27.12.2025 | 11:40
Բալահովիտում ավտոմեքենա է այրվել
27.12.2025 | 11:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
27.12.2025 | 11:11
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հորդորում են հիմնադրամից: