Հ1-ը Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձն այս տարի ևս չի հրապարակի

Լուրեր

21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:32
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբիշները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:51
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
21.07.2026 | 15:15
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարմանը մասնակցելու համար
Բոլորը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը ներառված չէ Հ1-ի եթերացանկում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Առաջին ալիքի կայքում հրապարակված տոնական ծրագից։

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 31-ին ժամը 21:50-ին նախատեսված է ՀՀ նախագահի ուղերձը, հետո ԱԺ նախագահինը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 23։40-ին է, որից անմիջապես հետո ուղիղ եթեր է լինելու Հանրապետության հրապարակից։

Нет описания.

Հիշեցնենք՝ արդեն երրորդ տարին է, որ Առաջին ալիքը անտեսում է տարիներով ձևավորված ավանդույթն ու մինչ երկրի ղեկավարի ուղերձը չի հրապարակում կաթողիկոսի ուղերձը։ Վերջին երկու տարիներին Առաջին ալիքն այլ ժամ էր առաջարկում կաթողիկոսի ուղերձի համար՝ ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի ուղերձների հատվածում, այս տարի, փաստորեն, ընդհանրապես դուրս է թողնվել ուղերձը։

Ուղերձի չհեռարձակումը, ըստ ամենայնի, պայմանավորված է Փաշինյան-Գարեգին Բ անթաքույց կոնֆլիկտային հարաբերություններով։
Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին բացահայտ մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու, զավակ ունենալու և այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։ Մայր Աթոռից այս մեղադրանքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել։ Վարչապետն այս տարվա մայիսից պահանջում է Գարեգին Բ-ից թողնել կաթողիկոսի գահը։

Նարեկ Կիրակոսյան