Երկու օրվա ընթացքում պարզ կլինի, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու օրվա ընթացքում պարզ կլինի, թե ով կլինի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը: Այսօր՝ նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Այս փուլում՝ մինչև 2020 թվականը, մեր հերթն է: Երկու օրվա ընթացքում որոշում կկայացվի: Կա նորմատիվ իրավակարգավորում ՀԱՊԿ-ում: Պետք է որոշում կայացվի երկրների ղեկավարների կողմից»,- հավելեց նա:

Նշենք, որ Հայաստանի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը վաղաժամ հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Խաչատուրովը Հայաստանում Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավված. նա ազատ է արձակվել գրավի դիմաց:

Անդրադառնալով սահմանային լարվածության մասին հարցին՝ Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ Դուշանբեի պայմանավորվածությունից հետո այն նվազել է, երկու երկրների միջև օպերատիվ հեռախոսակապ է գործում: «Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի՝ շարժի, գործողությունների, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում մենք ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն: Կա պատասխանատու անձ, որը համապատասխան զեկույց է ներկայացնում իր վերադասներին»,- հավելեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ տեսանյութում;