Շառա Բուլետ. Մարդիկ ասում են, որ Արման Ծառուկյանի հետ մենամարտը մեծ ռիսկ է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի մարտիկ Շառա Բուլետը (Շարաբուտդին Մագոմեդով) պատմել է, թե ինչու է համաձայնել մենամարտել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հետ։ Դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting լիգայի մրցաշարում մարտիկները մրցելու են գրեփլինգի կանոններով։

«Այո, մարդիկ կարծում են, որ դա մեծ ռիսկ է, ասում են՝ կարող ես պարտվել։ Շատերը չեն հասկանում, թե ինչու են իմ երկրպագուները սիրում ինձ։ Որովհետև ես ռիսկի եմ դիմում և նրանց տալիս եմ այն հույզերը, որն անհրաժեշտ է էկրանների առջև չձանձրանալու համար։ Ես պետք է գրգռեմ նրանց միտքը»,- ռուսաստանցի մարտիկի խոսքը մեջբերում է Hype Fighting-ի մամուլի ծառայությունը։

UFC-ում Շառա Բուլետը հանդես է գալիս միջին քաշային կարգում և 14-րդն է դասակարգման աղյուսակում։ 31-ամյա Բուլետը խառը մենամարտերում ունի 16 հաղթանակ ու 1 պարտություն։

29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Հայ մարտիկը հաճախ է անցկացնում գրեփլինգի մենամարտեր, նախորդը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Մոսկվայում։ Գրեփլինգի կանոններով մարտիկներին չի թույլատրվում հարվածել իրար։