Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը փորձում են միջամտել եկեղեցու գործերին՝ մեկը որոշում է ում կարգալույծ անել, մյուսը՝ ով կաթողիկոս լինի․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Factor TV-ի հետ զրույցում 2025 թվականը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գնահատում է «մարտահրավերային»։ Ըստ օմբուդսմենի՝ կան ոլորտներ, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք կրում են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային բնույթ։

«Ընդհանրապես քրեական վարույթի շրջանակներում իրավունքի երաշխիքների հետ կապված հարցերը և այս ոլորտը Հայաստանում շատ խնդրահարույց է։ Եվ կուզենամ նշել, որ այս տարի էլ շատ ակնհայտ է եղել երաշխիքների հետ կապված խնդիրների առկայությունը»,- ասել է Մանասյանը։

Նա ընդգծել է, որ տարբեր քննչական գործողություններ իրականացնելու համար «շեմը պետք է շատ ավելի բարձր լինի»։ Պաշտպանը մտահոգիչ է համարել այն դեպքերը, երբ անձինք փաստացի ունեցել են կասկածյալի կարգավիճակ, սակայն ձևականորեն պահպանվել է նրանց վկայի կարգավիճակը՝ դրանով իսկ նվազեցնելով իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
Հարցին, թե արդյոք վարչապետը կամ գործադիրը միջամտում են դատաիրավական համակարգի աշխատանքին, Անահիտ Մանասյանը նշել է, որ ինքը չունի ապացույցներ կոնկրետ միջամտությունների վերաբերյալ, սակայն շեշտել է ինստիտուցիոնալ անկախության կարևորությունը։
Անահիտ Մանասյանն ահազանգել է Հայաստանում կալանքի՝ որպես խափանման միջոցի չափազանց հաճախակի կիրառման պրակտիկայի մասին։ Նա նկատել է, որ կալանավորվածների թիվն անհամաչափ մեծ է դատապարտյալների թվի համեմատ, ինչը վկայում է համակարգային խնդրի մասին։

«Հայաստանում իրապես կալանքը չափազանց հաճախ է կիրառվում, և այդպիսի հաճախ կիրառելիությունը և զարգացում չունենալը կարող է նույնիսկ չարաշահման վտանգների մասին վկայել։ Որովհետև տարբեր կարող են լինել պատճառները անձին կալանքի տակ պահելու…»,- ընդգծել է ՄԻՊ-ը։

Անդրադառնալով հրապարակային խոսքի, այդ թվում՝ վիրավորանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու պրակտիկային՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հանրային վտանգավորություն չներկայացնող դեպքերում քրեական հետապնդումը խնդրահարույց է։

«Խոսքի ազատության սահմանները խախտելու համար քրեական պատասխանատվությունը բոլոր երկրների տեսանկյունից, միջազգային չափանիշի տեսանկյունից, պետք է լինի բացառապես ամենավտանգավոր իրավիճակներում… »,- նշել է նա։

2025-ի ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է 9 ինքնասպանության, 14 կենսաբանական մահվան դեպք։ Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում գրանցված մահվան դեպքերին՝ ՄԻՊ-ը դրանք որակել է որպես «շատ վտանգավոր և մտահոգիչ»։

«Մահվան դեպքերի նման քանակը չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ երբ անձը հայտնվում է փակ հաստատությունում, ամեն ինչի համար, ըստ էության, սկսում է պատասխանատվություն կրել պետությունը։ Հետևաբար՝ այս առումով շատ լուրջ ուսումնասիրության և հետևանքներ կիրառելու կարիք կա»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան