Պետք է ունենան առնվազն 10 որակավորված պահնորդ կամ թիկնապահ՝ 1-ի փոխարեն․ ՆԳՆ-ն հիշեցում է՝ օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման

Լուրեր

05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է 2025 թվականի ապրիլի 18-ին ընդունված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանված որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Մասնավորապես հիշեցնում է․ պետք է ունենան առնվազն 10 որակավորված պահնորդ կամ թիկնապահ՝ 1-ի փոխարեն։

«Համաձայն այդ փոփոխությունների՝ լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիան համապատասխանեցնել օրենքով նախատեսված նոր պահանջներին։

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հետևյալ կարգավորումները․

Մինչև օրենքի փոփոխությունը ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները լիցենզիաները պետք է համապատասխանեցնեն օրենքով նախատեսված պահանջներին, այն է՝ պետք է ունենան առնվազն 10 որակավորված պահնորդ (կամ թիկնապահ)՝ 1-ի փոխարեն,

Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը (առաջին հաշվետվությունը՝ մինչև 2026 թվականի հունվարի 25-ը), լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։

Օրենքով սահմանված պահանջները չկատարելու դեպքում Ներքին գործերի նախարարությունը հետամուտ կլինի պահնորդական կազմակերպությունների լիցենզիայի գործողության դադարեցմանը։

Հիշեցնենք նաև, որ ՆԳՆ ոստիկանությունը խիստ վերահսկողություն է իրականացնում արդեն իսկ գործող պահանջի կատարման նկատմամբ, համաձայն որի՝ պաշտպանվող յուրաքանչյուր անձի տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը):

Հորդորում ենք սահմանված կարգով ապահովել օրենքի պահանջների կատարումը․ նոր կարգավորումների հիմնական նպատակն է մասնավոր պահնորդական գործունեության կանոնակարգումը, ինչպես նաև հանրային անվտանգության ապահովման երաշխավորման բարձրացումը»,- ասված է հաղորդագրությունում։