Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻԼԻՊ-ի օբյեկտներին

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ԱՄՆ-ը «բազմաթիվ ճշգրիտ հարվածներ» է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախներին, «որոնք տարիներ, եթե ոչ դարեր շարունակ, դաժանորեն սպանել են հիմնականում անմեղ քրիստոնյաների»։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես ավելի վաղ զգուշացրել էի այս ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների կոտորածը, թանկ կվճարեն, և այսօր երեկոյան դա տեղի ունեցավ»,- բացատրել է Սպիտակ տան ղեկավարը գործողությունները՝ խոստանալով, որ «իր ղեկավարությամբ երկիրը թույլ չի տա արմատական ​​իսլամական ահաբեկչությունը ծաղկի»։

Նոյեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Նիգերիայում ռազմական տարբեր տարբերակներ, այդ թվում՝ զորքերի տեղակայումը և օդային հարվածները։ Դեկտեմբերին նա մասնակիորեն արգելել էր Նիգերիայի քաղաքացիների մուտքը։

Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ 2025 թվականին Նիգերիայում տեղի են ունեցել կրոնական հողի վրա կատարված մի քանի կոտորածներ։

Ապրիլին Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն հայտարարել էր, որ երկրի հյուսիսում գտնվող քրիստոնյա գյուղատնտեսական համայնքի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ։ Հունիսին, ըստ մարդու իրավունքների պաշտպանների, ավելի քան 100 մարդ է զոհվել գերազանցապես քրիստոնյա բնակչություն ունեցող Ելվաթ գյուղում։ Նիգերիայի նախագահի մամուլի խոսնակ Սանդեյ Դարայի հայտարարության համաձայն՝ Սուրբ Մարիամ կաթոլիկ գիշերօթիկ դպրոցի վերջին 130 աշակերտները, որոնք նոյեմբերի վերջին զինյալների կողմից առևանգված 303 երեխաների թվում էին, ազատ են արձակվել դեկտեմբերի 21-ին։

Նոյեմբերի 22-ին Նիգերիայի քրիստոնյաների ասոցիացիան հայտնել էր Նիգեր նահանգի Պապիրի քաղաքի Սուրբ Մարիամի գիշերօթիկ դպրոցից 303 աշակերտի և 12 ուսուցչի առևանգման մասին։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ գերիներից 50-ը կարողացել են փախչել։ Դեկտեմբերի 7-ին տեղական Channels Television-ը և AFP լրատվական գործակալությունը միմյանցից անկախ հայտնել էին 100 երեխայի ազատ արձակման մասին։

Դեկտեմբերի լույս 20-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներին։Հարձակման էին ենթարկվել «Իսլամական պետության» զինյալները, ինչպես նաև խմբավորման ենթակառուցվածքները և զենքի պահեստները, հայտնել էր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ հարձակումը պատասխան էր ԻԼԻՊ-ի զինյալի կողմից դեկտեմբերի 13-ին Պալմիրայում Սիրիայի անվտանգության ուժերի և ամերիկյան զորքերի համատեղ պարեկախմբի վրա կատարված հարձակմանը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել են երկու ամերիկացի զինվորներ, քաղաքացիական թարգմանիչ՝ նույնպես ամերիկացի, և երկու սիրիացի։

Դոնալդ Թրամփը խոստացել էր իսլամիստական ​​խմբավորմանը «շատ լուրջ» պատասխան տալ հարձակմանը։ Նա նաև նշել էր, որ Վաշինգտոնը կապի մեջ է Դամասկոսի հետ, ինչը ենթադրում է, որ Սիրիայի կառավարությունը չի խոչընդոտի ԱՄՆ-ի արձագանքին զինյալների գործողություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի