Փաշինյանը ներկա է եղել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարի եզրափակիչ փուլին

Լուրեր

25.12.2025 | 23:38
Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
25.12.2025 | 23:18
Քրեական ոստիկաններն առգրավել են 513 շիշ կեղծ խմիչք․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
25.12.2025 | 22:53
ՌԴ-ում շիզոֆրենիայի դեմ գերմանական դեղամիջոցի դեֆիցիտ է առաջացել
25.12.2025 | 22:38
Երևանի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել. կա տուժած
25.12.2025 | 22:25
Բաքվի դատարանը Ուկրաինայի դեմ կռված ադրբեջանցի վագներականին 4 տարվա ազատազրկման է դատապարտել
25.12.2025 | 22:11
Եպիսկոպոսը՝ ՊՆ-ից ստացած բնակարանում․ Վիգեն Սարգսյանի հրամանն ու Փաշինյանին միանալու մոտիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 21:57
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին, նրա վիճակին
25.12.2025 | 21:44
Օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքով
25.12.2025 | 21:30
Երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կունենա ազատ վիզայի ռեժիմ․ զրույց ՆԳ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 21:22
Ըստ Զախարովայի՝ Կայա Կալլասը ՀՀ-ին «սովորեցնում է չշփվել Ռուսաստանի հետ»
25.12.2025 | 21:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.12.2025 | 21:00
Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Ավանեսյան
25.12.2025 | 20:48
Փաշինյանը ներկա է եղել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարի եզրափակիչ փուլին
25.12.2025 | 20:34
Անհասկանալի են չափանիշները, որոնցով ՀՀ մարմինները Ռուսաստանի ազդեցության գործակալների են ի հայտ բերում. Զախարովա
25.12.2025 | 20:22
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն զինված ագրեսիայի դեպքում․ Ալիևը հաստատել է հուշագիրը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին, որի ընթացքում ամփոփվել են մրցաշարի արդյունքները, պարգևատրվել հաղթող թիմերը և ընդգծվել դպրոցական սպորտի զարգացման կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վոլեյբոլի լիգան անցկացվել է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ, երկու տարիքային խմբերի դպրոցականների միջև՝ 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ), 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ): Մրցաշարի համայնքային փուլին մասնակցել է 443 դպրոցի 5067 աշակերտ:

Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի ուսուցիչը պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար դրամ և 3-րդ տեղ՝ 300 հազար դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվել են դրամական մրցանակներով․ 1-ին տեղ՝ 9 աշակերտ՝ 150-հազարական դրամ, 2-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 100-հազարական դրամ, 3-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 75-հազարական դրամ:

Եզրափակիչ փուլում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 177 հիմնական դպրոցը, 2-րդ տեղը՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոցը, 2-րդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 177 հիմնական դպրոցը, 2-րդ տեղը՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոցը:

Հաղթող թիմերին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պարգևատրման արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին վոլեյբոլի լիգայի առաջին մրցաշարի անցկացման առիթով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է բավարար ենթակառուցվածքներ չլինելու պարագայում վոլեյբոլի լիգա անցկացնելու մտահոգություններին և նշել, որ այսօրվա մրցաշարն իր մթնոլորտով, ներկաների էմոցիաներով և նաև երեխաների խաղի մակարդակով ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, վոլեյբոլի մարզաձևի ավանդույթները պահպանվել են և որոշումը ճիշտ է եղել:

Հաջորդիվ՝ Կառավարության ղեկավարն անդրադարձել է «Վարչապետի գավաթի» գաղափարին, ընդգծել, որ հիմա արդեն անցկացվում է վեց մրցաշար և այդ մրցաշարերը լինելու են շարունակական: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Կառավարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի բոլոր կառուցվող դպրոցներում լինեն անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքներ և ապահովվի հասանելիության հավասար մակարդակ:

Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին մրցաշարի անցկացման առիթով, ինչպես նաև շնորհակալություն հայտնել վոլեյբոլի ավանդույթները պահպանելու համար: