Ինչու է փոխվել տարվա լավագույն մարզիչի թեկնածուների ընտրության կարգը․ ՀՖՖ-ի պարզաբանումը

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 19-ից անցկացնում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը, որին մասնակցում են ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Fastex Պրեմիեր լիգայի 2025-2026թթ. մրցաշրջանի մասնակից ակումբները։

Եթե լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցանկը բավական մեծ է (22 խաղացող), ապա լավագույն մարզիչի թեկնածուներն ընդամենը հինգն են՝ Եղիշե Մելիքյան (Հայաստանի ազգային հավաքական / «Փյունիկ»), Վահե Գևորգյան («Ալաշկերտ» / «Վան»), Ռոբերտ Արզումանյան («Ուրարտու»), Վարդան Մինասյան (առանց ակումբ / «Արարատ-Արմենիա»), Արտակ Օսեյան («Փյունիկ»):

Շատերի համար զարմանալի էր, որ լավագույն մարզիչի թեկնածուների թվում տեղ չեն գտել նախորդ մրցաշրջանում «Նոային» Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր դարձրած պորտուգալացի Ռուի Մոտան ու ամռանը նրան փոխարինած Սանդրո Պերկովիչը։ Խորվաթ մասնագետի գլխավորությմաբ «Նոան» այս մրցաշրջանում նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը կխաղա եվրագավաթների փլեյ-օֆֆում։

ՀՖՖ-ից Factor TV-ի հետ զրույցում նշեցին, որ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել լավագույն մարզիչի թեկնածուների ցանկի ընտրության հարցում։ Հավակնորդների թվում ընդգրկվել են միայն հայաստանցի մարզիչները։ Ցուցակում կարող է լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի օտարերկյա գլխավոր մարզիչը։

«Այս տարի փոփոխություն է տեղի ունեցել լավագույն մարզիչի թեկնածուների ընտրության հարցում։ Ցուցակում ընդգրկվել են միայն հայաստանցի մարզիչներն ու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Թեկնածուների թվում կարող է լինել նաև հավաքականի օտարերկյա մարզիչը, եթե գրանցում է լավ արդյունքներ։ Դա միջազգային նորմալ պրակտիկա է, երբ ամեն ֆեդերացիա ընտրում է իր երկրի լավագույն մարզիչին։ Իսկ Հայաստանի առաջնությունում աշխատող արտասահմանցի մարզիչները մրցաշրջանի վերջում լավագույնի կոչման համար կպայքարեն Fastex Պրեմիեր լիգայի վարկածով։ Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցանկում էլ տեղ չեն գտել Fastex Պրեմիեր լիգայի լեգեոնականները։

Նախորդ տարիներին ընտրվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիչը, իսկ այս տարի ընտրվելու է լավագույն հայաստանցի մարզիչը»,- նշել են ՀՖՖ-ից։

Հարցին՝արդյոք թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել արտասահմանում աշխատող հայ մարզիչները, ֆեդերացիայից պատասխանեցին․ «Արտերկրում աշխատող հայ մարզիչները ևս կարող են լինել հավակնորդների թվում։ Պարզապես այս տարի արտասահմանում լուրջ հաջողությունների հասած մարզիչներ չկան, դրա համար ցուցակում ընդգրկվել են միայն հայաստանցի մարզիչները»։

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 25-ին։

Դավիթ Եղիազարյան