«Սա անհարգալից վերաբերմունք է հանրային քննարկման ինստիտուտի հանդեպ»․ Կառավարությունը փակեց նախագծերի քննարկումը ժամանակից շուտ

Լուրեր

25.12.2025 | 17:25
Հնդկաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերությունը վերսկսել է ռուսական նավթի գնումները
25.12.2025 | 17:17
Ադրբեջանական դատարանը Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
25.12.2025 | 17:03
Արման Ծառուկյան․ Չեմպիոնական գոտին ձևականություն է այս պահին
25.12.2025 | 16:52
Հայաստանի կառավարությունը կարող է երկաթգծի որոշ հատվածներ հետ վերցնել ՌԴ-ից, եթե վերականգնման աշխատանքների հետ կապված խնդիրներ առաջանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 16:42
Բեքհեմի ավագ որդին արգելափակել է ծնողներին սոցցանցերում
25.12.2025 | 16:31
Անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճարի հարցը Master և Visa քարտապանների համար դեռ մշուշոտ է
25.12.2025 | 16:24
ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին ՔՊ ցուցակում է
25.12.2025 | 16:18
Կաթոլիկ և Հայ Առաքելական առաջնորդների խումբը Հռոմի պապին կոչ է անում՝ օգնել Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակմանը
25.12.2025 | 16:09
Վարչական մարմինները չեն կարողանա բողոքարկել 300 հազար դրամը չգերազանցող դատական ակտերը․ ինչ խնդիր է լուծում օրենսդրական նախաձեռնությունը
25.12.2025 | 15:59
Ես ինձ մեղավոր չեմ համարում. Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում ավարտել է եզրափակիչ ելույթը
25.12.2025 | 15:51
Ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային ակումբներն աշխարհում
25.12.2025 | 15:40
Դեկտեմբերի 28-ին ձյուն կտեղա ՀՀ ողջ տարածքում
25.12.2025 | 15:29
Բաքուն հայտնել է, թե ինչ է ակնկալում Մոսկվայից ադրբեջանական օդանավի վթարից հետո
25.12.2025 | 15:18
Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար
25.12.2025 | 15:09
Կրակի հետևանքով զոհվել է Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարի տեղակալը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստին քննարկվեցին 10 իրավական ակտերի նախագծեր, որոնք առնչվում էին առողջության համապարփակ ապահովագրությանը։ Խնդիրն այն է, որ դրանց մի մասի հանրային քննարկման ժամկետները դեռ չէին սպառվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը.

«Օրինակ՝ ամենաառանցքային նախագծի՝ ծառայությունների փաթեթի քննարկումը պետք է շարունակվեր ևս երկու օր, իսկ այլ նախագծերի դեպքում քաղաքացիները հնարավորություն ունեին առաջարկներ անելու մինչև հունվարի առաջին շաբաթը։ Փաստացի, Կառավարությունը փակեց քննարկումը ժամանակից շուտ՝ զրկելով տարբեր խմբերին մասնակցելու հնարավորությունից։ Կարծում եմ՝ սա անհարգալից վերաբերմունք է հանրային քննարկման ինստիտուտի հանդեպ։ Եթե սա անփութություն է, ապա վտանգավոր անփութություն է։ Հակված եմ մտածելու, որ սա գիտակցված շտապողականություն է»,- մտահոգություն հայտնեց Հովսեփյանը։

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկում է առողջության համապարփակ ապահովագրությունը։ 73 հարց ներառող նիստի օրակարգում ներառված էին վերոնշյալ իրավական ակտերը՝ բոլորն էլ չզեկուցվող։  

«Կառավարությունում լավ հասկանում են, որ որոշումներն ընդունվում են օրենքի խախտմամբ, բայց այլ բան անել չեն կարող, որովհետև դանդաղել են, թերացել պլանավորման հարցում։ Ցանկացած պարագայում, արդյունքը նույնն է՝ որոշումը կայացվել է առանց հանրային քննարկումն ամփոփելու»,- ընդգծում է Հովսեփյանը։

E-draft հարթակում առողջության համապարփակ ապահովագրության կազմակերպման մասին մեկ տասնյակ նախագծերը հանրային քննարկման են ներկայացվել մի քանի օր առաջ և դրանց մեծ մասի համար քննարկման տևողություն սահմանված էր մինչև հաջորդ տարվա սկիզբ։ Եվ մինչ հանրությունը և քաղհասարակության ներկայացուցիչները պատրաստվում էին առաջարկներ ներկայացնել նախագծերի մասին, ընդգծել առկա բացերը, Կառավարության այսօրվա նիստում դրանք արդեն քննարկվում, ապա ընդունվում են.

«Համոզված եմ, որ չկա մի նախագիծ, որը լրամշակման կարիք չունենա, հատկապես այսպիսի բարդ բարեփոխման դեպքում։ Ինչքան էլ պրոֆեսիոնալ լինի մշակող խումբը, «կողքից աչքը» միշտ տեսնում է այն ռիսկերը, որոնք ներսից չեն երևում։ Մենք, օրինակ, համեմատել էինք, թե ինչ փոփոխություն կլինի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի կյանքում այսօրվա համեմատ։ Նկատեցինք, որ որոշ դեպքերում այն ոչ թե բարելավող, այլ վատթարացնող բնույթ ունի։ Իսկ դա արդեն սահմանադրականության հարց է առաջացնում։ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքն ուշ ընդունվեց և այսօր է ուժի մեջ մտել, բայց Կառավարության վատ պլանավորումը չպետք է լինի քաղաքացու մասնակցության իրավունքի հաշվին։ Եթե ժամանակ չունեին, պետք էր ավելի շուտ սկսել աշխատանքը»,- ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ նախագահը։

Պետական գերատեսչությունների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը, կառավարության ընդունած կարգին համապատասխան, պարտադիր ենթակա են հանրային քննարկման: Այդ նպատակով արդեն 9 տարի է՝ գործում է միասնական՝ E-draft հարթակը, որը պետք է ապահովի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը: Մինչդեռ  նմանօրինակ դեպքերը ցույց են տալիս, որ այդ հարթակում հանրային քննարկում ասվածը խիստ ձևական բնույթ է կրում: Դեռևս մինչև երկու ամիս առաջ քննարկման մասնակիցները կարողանում էին իրենց ձայնը բարձրացնել նախագծերին նաև «կողմ» և «դեմ» քվեարկելով, սակայն այդ գործիքակազմը հանվեց։

«E-draft-ը շատ լավ հարթակ է, բայց այն դարձել է ժողովրդավարության դեկորատիվ տարր։ Մենք հոկտեմբերին ապահովագրության օրենքի վերաբերյալ 38 առաջարկ էինք ներկայացրել, որոնցից 36-ը մերժվեց։ Եվ ունեինք տպավորություն, որ մերժելիս չէին էլ փորձել հասկանալ առաջարկները»,- նշում է Հովսեփյանը։ 

E-draft.am կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին, ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է, սակայն նախագծի հեղինակները կարող են ավելի երկար ժամանակ ընտրել:

Հանրային քննարկումների ավարտից հետո կազմված ամփոփաթերթը 15-օրյա ժամկետում պետք է տեղադրվի միասնական կայքում: Ամփոփաթերթում պետք է ամբողջությամբ արտացոլված լինեն հանրային քննարկման արդյունքները և նախագծի լրամշակված տարբերակը:

Ռոզա Վարդանյան