Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը. Հռոմի պապն առաջին Սուրբ Ծննդյան պատարագն է մատուցել, Թրամփը ստուգել՝ Սանտան իսկապես լավն է

Լուրեր

03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
Բոլորը

Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը դեկտեմբերի լույս 25-ի գիշերը՝ Գրիգորյան օրացույցով: Այս տարի մայիսին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ն առաջին Սուրբծննդյան պատարագն է մատուցել Վատիկանում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է երեխաների զանգերին, որոնք հարցրել են Սանտա Կլաուսի (Ձմեռ պապի) գտնվելու վայրի մասին։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Գազայի հատվածում պատերազմի ավարտից հետո Սուրբ Ծննդյան պատարագ մատուցվել է Բեթղեհեմում, որտեղ ծնվել է Հիսուսը։

Արևմտյան ափին Պաղեստինյան ինքնավարության տարածքում գտնվող քաղաքում երկու տարվա ընթացքում առաջին անգամ մեծաթիվ մարդկանց մասնակցությամբ արարողություններ են տեղի ունեցել։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրան հաջորդած Գազայի հատվածում պատերազմից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, Բեթղեհեմում հանրային միջոցառումներ չէին անցկացվում։

Հռոմի Լևոն XIV պապն առաջին Սուրբ Ծննդյան պատարագն է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։ Ավելի վաղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը Սուրբ Ծննդյան տոների առթիվ կոչ էր արել «24-ժամյա խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում», սակայն նրա կոչն անպատասխան է մնացել։ Պապը հայտարարել էր, որ «խորապես տխրել է» Ռուսաստանի կողմից Ուկրաինայի պատերազմում Սուրբ Ծննդյան զինադադարից հրաժարումը։

Հռոմի պապը Սուրբ Ծնունդն անվանել է «հավատի, բարեգործության և հույսի» տոն և քննադատել «աղավաղված տնտեսությունը», որը «սպառնում է մարդկանց վերաբերվել որպես պարզապես ապրանքի»։

Սուրբ Ծննդյան գիշերն Ուկրաինայում, ինչպես միշտ, հնչել են օդային հարձակման ազդանշաններ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել են Կիևի ուղղությամբ շարժվող անօդաչու թռչող սարքերի մասին։ Մինչ այդ, Սուրբ Ծննդյան պատարագներ են մատուցվել ուկրաինական եկեղեցիներում: Ուկրաինան արդեն երրորդ տարին է՝ Սուրբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին՝ ըստ Գրիգորյան օրացույցի, այն հայտարարելով տոնական օր։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերում կռվող հարյուր հազարավոր ուկրաինացիներ Սուրբ Ծնունդը նշում են առաջնագծում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Սուրբ Ծնունդը նշում է Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում: Չորեքշաբթի երեկոյան նա և իր կինը՝ Մելանյա Թրամփը, ավանդույթի համաձայն, պատասխանել են երեխաների զանգերին, որոնք հարցրել են Սանտա Կլաուսի գտնվելու վայրի մասին:

Սանտայի տեղաշարժերն ամբողջ աշխարհում վերահսկվում են Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) կողմից: NORAD-ի աշխատակիցներն այդ տեղաշարժերի մասին հաղորդում են նախագահին, որը, իր հերթին, տեղեկացնում է երեխաներին։ Այնուամենայնիվ, այս տարի Թրամփը հայտարարել է, որ նախքան Սանտայի մուտքը Միացյալ Նահանգներ թույլատրելը, իշխանությունները նախ ստուգել են նրա հուսալիությունը։

«Սանտան շատ լավ մարդ է։ Մենք ուզում էինք համոզվել, որ նա ներդրված չէ։ Որ մենք վատ Սանտա չենք բերում երկիր։ Այսպիսով, մենք հաստատեցինք, որ Սանտան լավն է»,- ասել է Թրամփը զանգահարող երեխաներից մեկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի