ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է «ՊիքսԱրտ» ընկերության գրասենյակ՝ հետևելու կենսաչափական նոր անձնագրերի վիզաների էջերի վիզուալների ձևավորման աշխատանքներին և քննարկելու Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում իրականացվող համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Արփինե Սարգսյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ընկերության ստեղծարար ու տեխնոլոգիական հնարավորություններին, նորարարական լուծումներին։ Անդրադարձ է կատարվել Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության հետ համագործակցությանը, ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու նախանշվել հետագա քայլերը։

Возможно, это изображение телевизор и текст

Աշխատանքային քննարկմանը անդրադառնալով կենսաչափական համակարգի ներդրման գործընթացին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր կենսաչափական անձնագրերի վիզաների էջերի ձևավորման աշխատանքներում ընկերության մասնագետների ներգրավվածությունը: Նախարարն ընդգծել է, որ ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում կիրառել միջազգային չափանիշներին համապատասխան դիզայներական և տեխնոլոգիական լուծումներ։

Возможно, это графический образ (план этажа, светокопия и текст)

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով նորարարական լուծումներով նոր կենսաչափական համակարգի ներդրմանը։

Возможно, это изображение Парфенон, Пантеон и текст

Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, «ՊիքսԱրտ» ընկերության համահիմնադիրներ Միքայել Վարդանյանը և Հովհաննես Ավոյանը, Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գուրգեն Պետրոսյանը, ՆԳ նախարարության, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու «ՊիքսԱրտ» ընկերության ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։