Մետրոյի 11-րդ կայարանը․ տարիներն անցնում են, գնացքը չի գալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

Արդեն մի քանի տասնամյակ երևանցիների համար մետրոյի 11-րդ կայարանը շարունակում է երազանք մնալ։ Դեպի «Աջափնյակ» կայարան տանող թունելները փորվել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, նախանշված էր նաև կայարանի մուտքը։ Մնում էր միայն կառուցել Հրազդանի կիրճի վրայով անցնող կամուրջն ու անցկացնել գծերը։ Բայց նախագիծը շարունակում է չիրագործված մնալ։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք քաղաքային իշխանությունները մետրոյի նոր կայարանի կառուցումն առաջնահերթություն չէին համարում։ 

«Ես ՏԻՄ գրեթե 10 տարուց ավելի աշխատել եմ, լավ տիրապետում եմ քաղաքային տնտեսությանը։ Մենք շատ լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել նաև մետրոյի նոր կայարաններ կառուցելու ուղղությամբ։ Դրա համար շատ միջոցներ են անհրաժեշտ։ Հետագայում, երբ մեր քաղաքացիների առաջնային խնդիրները լուծենք, անպայման դրա մասին կխոսենք»,- դեռևս 2017-ի ապրիլին ասել էր Մարգարյանը։

Մետրոյի նոր կայարանի կառուցման վերաբերյալ խոսակցություններն ակտիվացան 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ 2019-ի հոկտեմբերի 29-ին այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հրապարակեց կայարանի էսքիզային առաջարկը։

«Նախատեսվում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ և ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից ու Կիևյանի հատվածից: Այս տարբերակը ենթադրում է նաև մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով»,- նշել էր Կարապետյանը:

Հաջորդ 2 տարիներին այդպես էլ բանը չհասավ գործողություններին։ 2022-ին Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո խոսակցությունները նոր թափ ստացան։ Նախագծի իրագործման գործում քաղաքային իշխանություններին իր աջակցությունը հայտնեց նաև Կառավարությունը։

«Հույս ունեմ՝ ժամկետները չեն խախտվի, ես մի քիչ էլ ավելացված ժամկետով ասացի։ 2024-ին պետք է սկսենք «Աջափնյակ» կայարանի շինարարությունը»,- 2022-ին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նոր կայարանի կառուցման ուղղությամբ որևէ աշխատանք, սակայն, դեռևս չի արվել, իսկ կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումները կտրուկ վերանայման են ենթարկվել։ Այս աշխատանքների համար նախատեսված 9,6 միլիարդ դրամից մնացել է 1,6 միլիարդը։  

«Որտե՞ղ են ուղղվել այդ գումարները։ Քանի որ տրանսպորտային ոլորտի համար նախատեսված գումարներ էին, դրանց էական մասն ուղղվել է մեր տրոլեյբուսների գնմանը»,- նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է Կառավարության առանձին որոշում ընդունել կայարանի կառուցման մրցույթի հետ կապված՝ հատուկ պայմաններ ավելացնելով։ Քաղաքապետը պարզաբանում է՝ նախագիծը բարդության 5-րդ աստիճանի է, և միայն դրա պարզ փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի։

«Սա արդարացում չի էլի, բարդ պրոցես է։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ ոնց ունեցել ենք կասկադը, այդպես էլ ունենալու ենք մետրոյի նոր կայարանի կառուցումը»,- նշեց նա։

Քաղաքային իշխանության ներկայացուցիչները հիմա ժամկետներ ասելուց արդեն խուսափում են։ Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մետրոյին կառուցման համար շուրջ 4 տարի կպահանջվի։ Եթե անգամ շինարարությունը սկսվի 2026-ին, ապա կավարտվի 2030 թվականին։ Ստացվում է՝ հեղափոխությունից հետո տրված խոստման իրագործումն իշխանություններից, լավագույն դեպքում, 12 տարի կպահանջի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան