Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքի գործով քննությունը շարունակվում է․ վկաների հարցաքննության փուլին են հասել

Լուրեր

08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է Պեմզաշենում կնոջ և երկու անչափահաս երեխաների սպանության գործով քննությունը։ Factor TV-ի հետ զրույցում փաստաբան Գարիկ Գալիկյանը նշեց, որ այս պահին վկաների հարցաքննության փուլին են հասել։

«Գործը Շենգավիթի նստավայրում էր քննվում, պարոն Գաբրիելյանի նախագահությամբ, մենք գրեթե ավարտել էինք, հետո Գաբրիելյանի հետ կապված խնդիրներ առաջացան, գործը վերամակագրվեց և զրոյից սկսվեց։ Հիմա նորմալ իր հունով գնում է, իր ընթացքով։ Ժամկետների հետ կապված որևէ խնդիր չունենք, այնպես չի, որ ձգձգվում է։ Վկաների հարցաքննության փուլին ենք հասել»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ հարցաքննվել է վկաների  շուրջ 50 տոկոսը։

Հիշեցնենք՝ 2022-ի նոյեմբերին Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատական քննությունը պաշտպանության կողմի պահանջով իրականացվում է դռնփակ ռեժիմով։ Այն շուրջ երկու տարի գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, սակայն դատավորի լիազորությունները կասեցվել են, ինչից հետո էլ գործը մակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին և քննվում է զրոյից։

Հանցագործության սպանության կատարման համար մեղադրանք է առաջադրվել Վրույր Բարսեղյանին և Արկադի Բարսեղյանին։ Նրանք երկուսն էլ բնակվում էին նույն գյուղում և սպանվածների ազգականներ են։ Դռնբաց դատաքննության ընթացքում Վրույր Բարսեղյանը հայտարարել է՝ ընդունում է, որ բռնաբարել է սպանված երեխաներից մեկին, 12-ամյա Կարինեին, սակայն սպանության հետ կապ չունի․ «Ես սպանության հետ գործ չունեմ։ Ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ։ Եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինեի օրին։ Արկադի Բարսեղյանի առաջ ես միշտ տուժող եմ եղել։ Ես որ մի բան արել եմ, ինձ կանչել ու ծեծել են»։

Ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Եվգենյա Համբարձումյան