Խոշտանգումների կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է. Անահիտ Մանասյան

Լուրեր

24.12.2025 | 20:35
Ալիևը հայտարարել է, որ եթե «պատժամիջոցներ կիրառվեին աղքատ Հայաստանի նկատմամբ, կդադարեցներ օկուպացիան»
24.12.2025 | 20:24
Հայ մարտիկը նորամուտը կնշի UFC-ում
24.12.2025 | 20:10
Ինձ ասում են՝ այ որդուդ ծախող, չէ՞ որ նա զոհվել է, ինչո՞ւ ատելություն չես քարոզում ադրբեջանցիների դեմ․ ո՞ւր է տանելու ատելությունը․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.12.2025 | 19:58
Կիևից պնդում են, որ Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել են ուկրաինացի գերիներին խոշտանգող ոստիկաններ
24.12.2025 | 19:45
Հրավառություն օրենքից դուրս, վերահսկողություն հարցականի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.12.2025 | 19:39
Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, տվել հանձնարարականներ
24.12.2025 | 19:27
Թուրքիայի ներքին գործերի նախարարը Ստամբուլի հայկական հիվանդանոց է այցելել
24.12.2025 | 19:13
Աֆրիկայի ազգերի գավաթ. «Նոայի» ֆուտբոլիստը մասնակցեց թրիլերային վերջնամասով խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.12.2025 | 19:00
ՌԴ-ն ունի պլան Բ․ եթե 2026-ին չունեցավ ռուսամետ իշխանություն, ընտրությունների արդյունքը կապալեգիտիմացնի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.12.2025 | 18:50
Հայկ Մարությանը վերահաստատում է՝ «Նոր ուժ» կուսակցությունով կմասնակցի 2026-ի ընտրություններին
24.12.2025 | 18:41
Էփշտեյնի գործի փաստաթղթերում բռնաբարության մասին հաղորդում է հայտնաբերվել, որում մեղադրվում է Թրամփը
24.12.2025 | 18:28
Իմ առաջարկն այն է, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի՝ կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոններով․ Փաշինյան
24.12.2025 | 18:23
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները
24.12.2025 | 18:15
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման լուրը // Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել․ ԼՈՒՐԵՐ
24.12.2025 | 18:08
Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքի գործով քննությունը շարունակվում է․ վկաների հարցաքննության փուլին են հասել
Բոլորը

Տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։ Հանդիպմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների և ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ նիստի ընթացքում Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է.

«Ոլորտի զարգացումն ու կատարելագործումը կարևորում եմ ոչ միայն որպես Մարդու իրավունքների պաշտպան, այլ նաև որպես Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ։ Այս ոլորտի արդյունավետ իրացումը հնարավորություն է տալիս պետության ներսում լուծելու բազմաթիվ համակարգային խնդիրներ»:

Պաշտպանը կարևորել է միջգերատեսչական և բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ու համակարգված աշխատանքի արդյունքում։ Այս համատեքստում նա ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդատվական և փորձագիտական խորհուրդների, մասնավորապես՝ Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նշանակությունը։

Նիստի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է Կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեությունը, այդ թվում՝ իրականացված այցերը։

Նշվել է, որ տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 58 այց, այդ թվում՝ 30 մշտադիտարկման և 28՝ ըստ անհրաժեշտության այց, որոնցից 10-ին անձամբ մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Անդրադարձ է կատարվել նաև այցերի ընթացքում արձանագրված խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։

Խորհրդատվական խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի վերաբերյալ իրենց մտահոգությունները, որոնք Կանխարգելման ազգային մեխանիզմի 2026 թվականի գործունեության շրջանակում ուսումնասիրության առարկա կդառնան:

Միջոցառումն ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը հնարավոր է բացառապես համատեղ ջանքերի շնորհիվ․

«Շատ կարևոր է, որպեսզի մենք բաց աչքերով անդրադառնանք առկա խնդիրներին, բարձրաձայնենք դրանք և փորձենք գտնել համապատասխան լուծումներ»։

ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը կազմակերպվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։