Ինձ ասում են՝ այ որդուդ ծախող, չէ՞ որ նա զոհվել է, ինչո՞ւ ատելություն չես քարոզում ադրբեջանցիների դեմ․ ո՞ւր է տանելու ատելությունը․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ադրբեջանական բենզինի վաճառքի շուրջ ծավալված աղմուկին, հարևան երկրների հետ հարաբերություններին և խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին։

Խոսելով այն մասին, որ հասարակական որոշ շրջանակներ կոչ են անում բոյկոտել ադրբեջանական էժան բենզինը՝ հիշեցնելով պատերազմի զոհերի և կորուստների հանգամանքը, Նազարյանը նշել է, որ այդ թեմայում գերակշռում են էմոցիաները, իսկ ռացիոնալիզմը բացակայում է։

Պատգամավորը կարծում է, որ խնդրին պետք է մոտենալ սկզբունքային դիրքերից, այլ ոչ թե՝ ընտրովի մոտեցմամբ։

«Ռացիոնալիզմը զրո է, և շահարկումը՝ միլիոն։ Երբ որ կոչ են անում չգնել բենզին ադրբեջանական, իրենք պետք է կոչ անեն նաև չգնել, ասենք, թուրքական տեխնիկա, թուրքական պոմիդոր, թուրքական հագուստ, թուրքական ջինս։ Եվ եթե այդպես շատ խորանանք և լինենք խիստ սկզբունքային, խիստ պատվախնդիր, մենք որևէ երկրից ոչինչ չունենք գնելու»,- նշել է Նազարյանը։

Ըստ նրա՝ եթե առաջնորդվենք միայն պատվի և արժանապատվության նվաստացման կանխավարկածով, ապա պետք է առհասարակ դադարեցնել առևտուրը ցանկացած երկրի հետ։ Նա զուգահեռներ է անցկացրել եվրոպական երկրների հետ՝ հարցադրում անելով. «Ձեր կարծիքով հունգարացիները պատիվ և արժանապատվություն չունե՞ն, կամ լեհերը… Բա ինչո՞ւ այդ էմոցիան իրենք չեն դնում հիմքում, որովհետև պրագմատիկ են, հասկանում են, որ եթե ուզում են լինել պետություն, պետք է հաշվի նստեն անհրաժեշտ որոշ իրողությունների հետ»։

Որպես 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող՝ Գեղամ Նազարյանը շեշտել է, որ թեև անձնական ցավն ու էմոցիաները մեծ են, դրանք չպետք է թելադրեն պետական քաղաքականությունը։

«Ես չեմ ուզում իմ էմոցիան փաթաթել մի ամբողջ պետության վզին։ Չեմ ուզում։ Որովհետև ես ուզում եմ, որ Հայաստան պետությունը լինի, և ոչ թե լինի տարածք, որտեղ պետք լինի՝ կթողնեն հայհոյեն թուրքերին, պետք լինի՝ կարգելեն հայհոյել… պետք լինի՝ կտպեն վեպեր հակաթուրքական, և պետք լինի՝ կարգելեն հակաթուրքականությունը և գրողներին էլ կտանեն, ասենք, չգիտեմ՝ Սիբիր»,- հայտարարել է պատգամավորը։

Նրա համոզմամբ՝ «թշնամանք» և «ատելություն» բառերը հաճախ օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ մարդկանց մանիպուլացնելու համար, մինչդեռ իրականությունն այլ է։ Նազարյանը հիշեցրել է, որ դեռ մինչև պատերազմը մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ էին ներկրվում և վաճառվում Հայաստանում, անգամ՝ հայկական պիտակների անվան տակ։

«Այս թեման թեմա չէ, սրանից մենք պետք է դուրս գանք։ Ձեր կարծիքով, ասենք, պատերազմում զոհվածի ծնողից ավելի մեծ էմոցիա ունեցող կարո՞ղ է լինել։ Չէ։ Բայց ես ասում եմ՝ եթե էմոցիայով առաջնորդվենք, մենք կկործանենք մեր պետությունը»,- ասել է նա։

Գեղամ Նազարյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև անվերջ հակամարտությունը ձեռնտու է երրորդ ուժերին, որոնք տարածաշրջանը վերածում են իրենց խաղերի դաշտի։

«Եթե հանկարծ Հարավային Կովկասում չլինի հակամարտություն, չլինեն իրար դեմ կռվող, իրար ատող ազգեր, Հարավային Կովկասը դառնալու է շատ լուրջ գործոն՝ երեք երկրներով։ Դա անընդհատ խոչընդոտում են։ Եվ ով հիմա խոսում է և էմոցիա է դնում, ասում է՝ ո՞նց թե դրանց հետ, ո՞նց թե սրանց հետ… նրանք այդ խնդիրն են իրականացնում. այսինքն՝ պառակտել Հարավային Կովկասը, լարել, թշնամացնել, անդադար պահել այդ ձևի մեջ, որ հեշտ կառավարվեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը»,- նշել է պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան