Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյո՞ք Պուտինը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ռուսական բազաների հարցը

Լուրեր

29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում․ Փաշինյանը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել հարցը՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանիի հետ և արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազաների ճակատագիրը, գրում է Ինտերֆաքսը։

«Ես այդ հարցը կթողնեմ առանց մեկնաբանության»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր սիրիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Գիտեմ, որ երեկ Դուք շատ լավ զրույց եք ունեցել նախագահ Պուտինի հետ, որի ընթացքում քննարկել եք երկկողմ հարցեր, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և գործնական առաջադրանքներ՝ ապահովելու, ինչպես արդեն ասացի, Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առանցքային հարցը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի