ԱՄՆ-ն արգելել է հինգ եվրոպացիների, այդ թվում՝ ԵՄ նախկին հանձնակատարի մուտքը երկիր

Լուրեր

20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ արգելում է հինգ եվրոպացիների մուտքը երկիր, որոնց մեղադրում է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ ճնշում գործադրելու ջանքերը ղեկավարելու մեջ՝ ամերիկյան տեսակետները գրաքննելու կամ ճնշելու համար, գրում է France 24-ը։

Նշվում է, որ եվրոպացիները, որոնց պետքարտուղար Մարկո Ռուբիոն անվանել է «արմատական» ակտիվիստներ և ռազմականացված ոչ կառավարական կազմակերպություններ, խախտել են մայիսին հայտարարված նոր վիզային քաղաքականությունը, որը սահմանափակում է Միացյալ Նահանգներում խոսքի պաշտպանվածության գրաքննության համար պատասխանատու համարվող օտարերկրացիների մուտքը։

«Չափազանց երկար ժամանակ Եվրոպայի գաղափարախոսները կազմակերպված ջանքեր են գործադրել՝ ամերիկյան հարթակներին հարկադրելու պատժել իրենց դեմ արտահայտվող ամերիկյան տեսակետները։ Թրամփի վարչակազմն այլևս չի հանդուրժի արտերկրյա գրաքննության այս աղաղակող գործողությունները»,- գրել է Ռուբիոն X-ում։

Հինգ եվրոպացիների անունները սոցիալական ցանցերում հրապարակել է հանրային դիվանագիտության հարցերով պետքարտուղարի տեղակալ Սառա Ռոջերսը։ Նրանց թվում են թվային ատելության դեմ պայքարող կազմակերպությունների ղեկավարներ և Եվրամիության նախկին հանձնակատար Թիերի Բրետոնը, որը բախվել էր տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առցանց հարցազրույցը հեռարձակելու պատճառով։

Այս տարի հայտարարվել են վիզայի այլ սահմանափակումներ, ինչպես նաև արգելքներ, որոնք ուղղված են որոշակի աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարությունից այցելուների համար: Որոշ երկրների այցելուներից կարող է նաև պահանջվել ֆինանսական գրավ ներկայացնել վիզայի համար դիմելիս:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի