Թրամփը Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Շավքաթ Միրզիյոևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Նա այս մասին հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում, գրում է Current time-ը։

Նա հայտնել է, որ Տոկաևի և Միրզիյոևի հետ հեռախոսազրույցի ընթացքում «քննարկել են շարունակվող հակամարտություններում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև երկրների միջև առևտրի և համագործակցության ընդլայնման կարևորությունը»։

Տոկաևի աշխատակազմը, իր հերթին, հայտնել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցը «տևական» է եղել։ Ղազախստանի նախագահը, մասնավորապես, վերահաստատել է իր հանձնառությունը նոյեմբերին Վաշինգտոն կատարած այցի և Կենտրոնական Ասիա-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում և ընդգծել ուկրաինական հակամարտության լուծման բարդությունը, որտեղ տարածքային հարցը գերակա է և պահանջում է փոխզիջումներ երկու կողմերից էլ՝ հաշվի առնելով տեղում առկա իրական իրավիճակը։

Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի կայքում նշվում է, որ Միրզիյոևը և Թրամփը քննարկել են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը և ուզբեկա-ամերիկյան ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Գործող նախագծերը խթանելու և նորերը զարգացնելու համար ստեղծվել է ԱՄՆ-Ուզբեկստանի գործարարության և ներդրումների խորհուրդ, աշխատանքներ են տարվում համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, և Ուզբեկստանի երեք շրջանների պատվիրակություններ այցելել են Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ նահանգների հետ համագործակցություն հաստատելու համար։

Միրզիյոևը նաև Թրամփին հրավիրել է Ուզբեկստան՝ ամերիկացի առաջնորդի համար հարմար ժամանակ։ Նմանատիպ հրավեր Թրամփը ստացել է Տոկաևից, որն ասել է, որ ԱՄՆ նախագահի այցը կարող է լինել «պատմական իրադարձություն»։

ԱՄՆ-ի ոչ մի գործող նախագահ երբեք չի այցելել Կենտրոնական Ասիա։

Թրամփի իշխանության գալուց ի վեր Միացյալ Նահանգները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացման կուրս է ընդունել, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես կարևորագույն հանքային պաշարների աղբյուր, ասվում է հրապարակման մեջ։

Ամերիկայի հետաքրքրությունը ռեսուրսներով հարուստ երկրների նկատմամբ ուժեղացել է այն բանից հետո, երբ Չինաստանը, որը գրեթե մենաշնորհ ունի հազվագյուտ մետաղների շուկայում, այդ տարրերի արտահանման սահմանափակումներ է սահմանել, որոնք օգտագործվում են բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի