Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Անկարայի մոտ. NTV
Քաղաքականություն
23.12.2025 | 23:22
Falcon 50 մասնավոր ինքնաթիռը, որում գտնվում էր լիբիական բանակի գլխավոր շտաբի պետը, վթարի է ենթարկվել Անկարայից ոչ հեռու: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից։ Վերջին տվյալներով՝ Անկարայի Էսենբողա օդանավակայանը փակ է։
Վթարը տեղի է ունեցել Տրիպոլիի ուղղությամբ թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռը կործանվել է Հայմանի շրջանում։ Դեռ տեղեկություններ չկան, թե քանի մարդ է եղել օդանավում։